Սեւանում գտել են կորած երկու ձկնորսների մոտորանավակները. ձկնորսներին որոնում են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓրկարարներն այսօր` նոյեմբերի 6-ին, Սեւանա լճում հայտնաբերել են այն մոտորանավակները, որոնցով նորատուսցի երկու երիտասարդ ձկնորսները դուրս էին եկել ձկնորսության: NEWS.am-ին Նորատուսի գյուղապետարանից տեղեկացրին, որ 24 եւ 25-ամյա ձկնորսներին դեռ չեն գտել, նրանց որոնողական աշխատանքները շարունակվում են:
Հիշեցնենք, որ Սեւանա լճում հոկտեմբերի 31-ին, կորած երկու ձկնորսները Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչներ 25 եւ 24–ամյա Ամուր Կյուրեղյանը եւ Արեւշատ Առաքելյանն են:
Նախնական տեղեկություններով` երիտասարդները ձկնորսության են դուրս եկել եւ չեն վերադարձել:
Դեպքի վայրում են մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը եւ հատուկ ջրափրկարարական ջոկատը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



