Ջոն Քերին ընտրությունների օրը կանցկացնի Անտարկտիդայում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կդառնա Պետդեպի առաջին ղեկավարը, ով պաշտոնավարման ընթացքում կայցելի Անտարկտիդա։ Նրա ուղևորությունը նշանակված է նոյեմբերի 7-10-ը։ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները տեղի կունենան երեքշաբթի, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ամերիկյան դիվանագիտական գերատեսչության մամլո քարտուղար Ջոն Կիրբին լրագրողների հետ զրույցում հերքել է, թե Քերին հատուկ է հեռանում երկրից՝ բացատրելով այցելության ժամանակն այնտեղ տիրող բարենպաստ եղանակային պայմաններով։
Կիրբին հայտնել է, որ իր ղեկավարը քվեարկել է վաղաժամ։
Պետդեպի կոմյունիկեի համաձայն՝ Քերին կայցելի ինչպես սառցե մայրցամաքում ԱՄՆ խոշորագույն հետազոտական կայան՝ ափամերձ Մակ-Մերդո, այնպես էլ հնագույն ներմայրցամաքային անտարկտիկական Ամունդսեն-Սկոտ բազա։
Անցած շաբաթ 24 երկրներ հավանություն են տվել ԱՄՆ-ի և Նոր Զելանդիայի նախագծին՝ ստեղծելու աշխարհում խոշորագույն ծովային արգելոցային գոտին Ռոսսա ծովում։
Սպիտակ տանը հույս ունեն, որ մեկ տարի առաջ կլիմայի հարցով Փարիզի համաժողովին մասնակցած պետքարտուղարին կհաջողվի ուշադրություն հրավիրել սառցադաշտերի հալոցքի և օվկիանոսի մակարդակի բարձրացման վրա։
1
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
2
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
3
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Տղամարդը կրակել և սպանել է որդուն



