Երևան, 14.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սահմանին լարվածություն ստեղծելն ադրբեջանական բլեֆ է, իսկ «Շանթ» զորավարժությունների նպատակը ոչ թե ժողովրդին պատերազմին պատրաստելը, այլ պատերազմը կանխելն էր. Կոմանդոս

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր- Թադևոսյանը՝ Կոմանդոսը, տարվա ընթացքում մի քանի անգամ Ադրբեջանի կողմից սահմանում լարված իրավիճակ ստեղծելը համարում է Ադրբեջանի կողմից ծրագրված բլեֆ:

«Սահմանին լարված իրավիճակի ստեղծումը Ադրբեջանի բլեֆն է, որը միակ միջոցն է՝ ցույց տալու, որ, իբր, իրենք ունեն մարտունակ բանակ, որ ուժեղ են, որ Ադրբեջանն է որոշողը»,- Past.am-ի հետ զրույցում ասաց Կոմանդոսը՝ կարծիք հայտնելով, որ Ադրբեջանի զինվորական կազմն իրականում պատրաստ չէ լուրջ գործողությունների: Նա հիշեցրեց, որ այս օրերին Ադրբեջանում լայնամասշտաբ զորավարժություններ անցկացնելու համար այնտեղ են հրավիրվել մասնագետներ Թուրքիայից և Իսրայելից:

«Նրանց 95%-ը Թուրքիայից է, 5%-ն էլ՝ Իսրայելից»,- ասաց Արկադի Տեր- Թադևոսյանը՝ միևնույն ժամանակ հիշեցնելով, որ չնայած Ադրբեջանի գործողությունների պատճառով հայկական կողմը զոհեր տալիս է, բայց նրանց կրած կորուստները մշտապես անհամեմատ ավելի շատ են լինում:

«Պետք է նկատել, որ նրանք ունեն հատուկ ջոկատներ, որոնք էլ սահմանի ուղղությամբ որոշակի գործողություններ են կատարում մեր սահմանը պահող հասարակ զինվորների դեմ, որոնք իրենց մարտական պատրաստականության շնորհիվ կարողանում են հակազդել: Ստացվում է, որ մեր հասարակ զինվորը հրաշալի կերպով հակազդում է Ադրբեջանի հատուկ ջոկատայիններին և հաճախ ոչ միայն հակազդում է, այլև մեծաթիվ զոհեր պատճառում ադրբեջանական կողմին»,- ասաց Կոմանդոսը։

Արկադի Տեր Թադևոսյանը նշեց նաև, որ ինքն ամռանը Հայաստանի շուրջ 80 երիտասարդի հետ եղել է Արցախում, այցելել է տարբեր զորամասեր և նրան ոգևորել է իր այցելած վայրերում գտնվող երիտասարդների և զինվորների՝ հայրենիքը պաշտպանելու պատրաստակամությունը:

«Զինվորների մարտական ոգին շատ բարձր է , բայց հերոսաբար իրենց հայրենիքը պաշտպանելու հետ մեկտեղ մեր զինվորները չեն կորցնում նաև զգոնությունն ու միշտ զգուշավոր են, այնպես որ, մի՛ անհանգստացեք, պատերազմ չի լինի»,- ասաց Արկադի Տեր- Թադևոսյանը:

Անդրադառնալով Հայաստանում «Շանթ-2015» զորավարժությունների վերաբերյալ տարածված տեսակետին, թե այդ զորավարժությունները Հայատանում անցկացվեցին՝ հայ ժողովրդին պատերազմին պատրաստելու համար, Կոմանդոսը հերքեց այդ տեսակետը:

«Պատերազմի հավանականություն միշտ էլ կա, բայց մենք՝ բոլորս, խաղաղություն ենք ուզում, իսկ եթե դու խաղաղություն ես ուզում, ուրեմն պետք է պատրաստվես պատերազմի, այսինքն՝ զորվարժություններն անցկացվում են ոչ թե ժողովրդին պատերազմի պատրաստելու համար, այլ պատերազմը կանխելու համար, քանի որ եթե դու լավ ես պատրաստ լինում կռվին, այն չի լինում»,- ասաց Կոմանդոսը:

Արաքս Մամուլյան

Tour of Armenia մեծամասշտաբ մրցաշարը Հայաստանում անվտանգ և անխոչընդոտ անցկացնելու համար նախապատրաստվել է ավելի քան 550կմ ճանապարհ ԱՄՆ-ում դատարանն անօրինական է ճանաչել արտակարգ իրավիճակների գործակալության աշխատակազմը կիսով չափ կրճատելու Թրամփի ծրագիրը61-ամյա տուրիստին արջը հոշոտել է Վայքի Զոմայի Սուրբ տանող ճանապարհին «ՈւԱԶ 31512»-ը գլխիվայր շրջվել է․ կա 1 զnհ, 1 վիրավnր Իրանը կշարունակի արգելափակել Հորմուզի նեղուցը նաև Օմանի հետ համաձայնագրի կնքումից հետո. ԱԳ նախարար Սերբիայի ընտրանու նախկին կիսապաշտպանը տեղափոխվում է Նոա Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին Հարձակում իրանական բեռնանավի վրա Քեշմ կղզու մոտ Մյասնիկյան պողոտայում բախվել են «Nissan Sentra»-ն և «Lexus RX350»-ը․ վերջինը բախվել է երկաթե սյանը և կոտրել այն Tour of Armenia-ն Հայաստանում հեծանվային սպորտի զարգացմանը նոր խթան կհաղորդի. վարչապետ Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներինՎրաստանն արգելել է իրանական ավիաընկերությունների թռիչքները՝ ԱՄՆ պատժամիջnցների պատճառով Իրանական լրատվամիջոցը հրապարակել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության մանրամասները Գլենդեյլում հայ եղբայրները մտել են այրվող ծերանոցի շենքը և փրկել վեց տարեցների ՌԴ ԶՈւ-ն հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերի ենթակայաններին. ՌԴ ՊՆ Հրդեհ Երևանի ուսումնական հաստատություններից մեկի հետնամասում Թրամփը հայտարարել է, որ ամերիկացիներին 5 հազարական դոլար վճարելու համար Կոնգրեսի հավանությունը կարող է չպահանջվել Դիլիջանում աշակերտը դասից փախչելիս լուսամուտից ցատկելու հետևանքով տեղափոխվել է հիվանդանոցԱնհայտ անձը փորձել է ներխուժել Քամալա Հարիսի Մալիբուում գտնվող տունը Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում հետագա էսկալացիան կանխելու ուղղությամբ գործադրվող ջանքերը ՌԴ-ն ինտենսիվորեն հարվածում է Օդեսային «Ինտեր Մայամի»-ն բաց թողեց հաղթանակը. Մեսսին խփել է իր կարիերայի 928-րդ գոլը Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Այսօր մինչև ժամը 23։00-ն արգելված է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը Երևանի կենտրոնի մեծ մասում Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումներիՀայաստանի և Իրանի մաքսային ծառայությունների ղեկավարները «կանաչ միջանցքի» հուշագիր են ստորագրել Ռուսաստանն Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններ է ակնկալում. Պեսկով Արհեստական ​​բանականությունը կարող է ավելի վտանգավոր լինել, քան միջուկային զենքը. Իլոն Մասկ ԱՊԼ. «Արսենալ»-ը հաղթել է «Սանդերլենդ»-ին ՌԴ ԶՈւ-ն հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերի ենթակայաններին. ՌԴ ՊՆ Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-ում տեղակայված ՌԴ զորամասում Երևանում այսօր կգործեն երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներ Պուտինի և Զելենսկու հանդիպումը Մայամիում G20-ի գագաթնաժողովի ընթացքում անհնար է. Պեսկով Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի ռազմական բազային հրթիռներով և անօդաչու սարքերով հարվածելու մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 40-ամյա վարորդը «Toyota»-ով մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 13-ին Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը Ուկրաինայում զոհվել է արցախցի Գրիգորի Գալստյանը Սեպտեմբերի 13-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր «Օդեսա» նավահանգստում խnցվել է Ուկրաինայի ԶՈՒ համար ռшզմական բեռներ փոխադրող նավ. ՌԴ ՊՆ Իրան-Օման համաձայնագիրը չի ենթադրում Հորմուզի նեղուցի բացում Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ Գյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանա