Դելիի բոլոր դպրոցները փակվել են խիտ ծխամշուշի պատճառով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀնդկաստանի իշխանությունները հրամայել են 3 օրով փակել Դելիի բոլոր դպրոցները խիտ ծխամշուշի պատճառով: Այս մասին հայտնել է Դեիի գլխավոր նախարար Արվինդ Քեջրիվալը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ վատ եղանակային պայմանների պատճառով նոյեմբերի 5-ին փակվել է Դելիի ավելի քան 1700 դպրոց, որոնք պետք է բացվեին երկուշաբթի, սակայն դպրոցների տնօրենները ստիպված են եղել նոր որոշում կայացնել:
«Բոլոր շինարարական աշխատանքներն առաջիկա 5 օրվա համար կդադարեցվեն: Բոլոր դպրոցները փակ կմնան առաջիկա 3 օրվա ընթացքում»,- ասել է Քաջրիվալը:
Նախարարը Դելին համեմատել է գազի խցիկի հետ՝ իրավիճակի պատասխանատվությունը բարդելով հարեւան նահանգների վրա, որոնք այրում են թափոնները:
1
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
2
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
3
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
4
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
5
Տարադրամի փոխարժեքն այսօր․ ինչպես է փոխվել դոլարի, եվրոյի և ռուբլու արժեքը



