Երևան, 10.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ֆրանսիական հեռուստաալիքը Ադրբեջանը բնորոշել է որպես բռնապետություն, իսկ Ալիևին` բռնակալ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ֆրանսիական France 2 պետական հեռուստաալիքը սեպտեմբերի 8-ին Cash Invesigation շաբաթական հետազոտական ծրագրի շրջանակում 2014 թվականի գարնանը նախագահ Ֆրանսուա Օլանդի Ադրբեջան կատարած այցին նվիրված լրագրողական վերլուծություն է ցուցադրել, որում Ադրբեջանն անվանվել է «բռնապետություն», իսկ նրա նախագահ Իլհամ Ալիեւը' «բռնակալ»:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 9-ին Franse Presse լրատվական գործակալության հետ զրույցում Ադրբեջանի ղեկավարության ֆրանսիացի փաստաբան Օլիվիե Պարդոն հայտարարել է, որ լրագրողներ Էլիզ Կյուսեն եւ Լորան Ռիշարը ծրագրի հենց սկզբից Ադրբեջանը ներկայացնում են որպես «աշխարհում ամենախիստ բռնապետություններից մեկը»:

Ալիեւների ֆրանսիացի փաստաբանն ասել է, որ մտադիր են դատական հայց ներկայացնել France 2 պետական հեռուստաալիքի դեմ:

«Ամբողջ ծրագրի ընթացքում Ադրբեջանի առաջնորդը ներկայացվում է որպես կովկասյան «դեսպոտ» եւ «դիկտատոր», -ասել է փաստաբան Օլիվյե Պարդոն: Նա նաեւ հավելել է, որ Ադրբեջանն «այլեւս մտադիր չէ հանդուրժել նման վարք եւ դատի է տալու նրանց, ովքեր զրպարտություններ են տարածում:

Ուշագրավ է, որ Ալիեւների ֆրանսիացի փաստաբանի բողոքը համընկել է Փարիզում կազմակերպված «Ադրբեջանի ավան» ցուցահանդեսի փակումից մեկ օր առաջ' սեպտեմբերի 9-ին, Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիեւայի հետ պատահած անախորժ միջադեպի հետ:

Սպասելով ցուցահանդեսից Մեհրիբան Ալիեւայի դուրս գալուն' France 2 հեռուստաալիքի լրագրող Էլիս Լյուշեն պարզել է Ադրբեջանում ազատազրկման դատապարտված իրավապաշտպան Լեյլա Յունուսի լուսանկարը եւ բարձր ձայնով հարցրել. «Դուք ութ տարով բանտ եք նստեցրել Լեյլա Յունուսին, դուք ազատազրկման եք դատապարտել Խադիջա Իսմայիլովային, որտե՞ղ է ձեր հանդուրժողականությունը: Պատասխանեք, որտե՞ղ է ձեր հանդուրժողականությունը»:

Մեծաթիվ պահակախումբն անզոր է եղել լրագրողների առաջ, իսկ Մեհրիբան Ալիեւան, ում ուղղված էր հարցը, արագորեն եւ լռելյայն հեռացել է իրադարձությունների վայրից:

Բացի այդ, Փարիզում սեպտեմբերի 3-10-ին Pale Royal հրապարակում Հեյդար Ալիեւի հիմնադրամի (ղեկավար' Մեհրիբան Ալիեւա) բացված «Ադրբեջանական ավանում» ադրբեջանցի էմիգրանտները կիրակի բողոքի ակցիա են անցկացրել: Ակտիվիստների խումբը «Ադրբեջանական ավանի» վահանակների վրա փակցրել է Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների լուսանկարները' փարիզեցիներին տեղեկացնելով այդ խնդրի մասին: Մասնավորապես, վահանակների վրա փակցվել են լրագրողներ Խադիջա Իսմաիլովայի, Սեյմուր Հազիի, իրավապաշտպաններ Ինթիգամ Ալիեւի, Ռասուլ Ջաֆարովի, Լեյլա եւ Արիֆ Յունուսների, Անար Մամեդլիի եւ շատ ուրիշների լուսանկարները: Ըստ էության, Հեյդար Ալիեւի հիմնադրամի ցուցահանդեսը օգնել է ֆրանսիացիներին տեղեկացնել Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին:

ՄԱԿ-ի մարդու իրավունքներով գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ Հուսեյնը երեքշաբթի դատապարտել է Ադրբեջանում քաղաքացիական հասարակության վրա ճնշումները եւ կոչ է արել ազատ արձակել Ադրբեջանում դատապարտված քաղաքական բանտարկյալներին:

Միջազգային եւ ադրբեջանական իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով' ներկայում Ադրբեջանում մոտ 100 քաղաքական բանտարկյալներ կան, որոնցից 20-ը ճանաչվել են «խղճի դատապարտյալներ»:

Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. Վարազդատ ԼալայանՎթար է․ գազ չի լինելուՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուԿղավելաշվիլին և Կոբախիձեն դիվանագիտական բարձր աստիճաններ են շնորհել մի շարք պաշտոնյաներիԹուրքիան և Եգիպտոսը համատեղ զորվարժություն են անցկացնում«Եթե Եվրոպան պատերազմ սկսի, Ռուսաստանը պատրաստ է դրան». ՌյաբկովՈչ մի օտար երկիր չի թելադրելու Հայաստանի սահմանադրական օրակարգը. Արամ ՎարդևանյանԻշխանությունն անդադար ընդդիմադիր ուժերի վրա տարատեսակ ճնշումներ է գործադրում. Ավետիք ՉալաբյանԱզգային համախմբում` ընդդեմ ալիևյան Սահմանադրության. Ուժեղ ՀայաստանՄայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ըԼծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համարԿատարը կհյուրընկալի ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների բանակցությունները«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ)Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներինՍիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու բենզին տեղափոխող ավտոցիստեռնըՎահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանումՎատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվելԵրևանի խցանումների նվազեցման և քաղաքային կառավարման բարելավման առաջարկների փաթեթ կներկայացվի հանրությանը․ Հայկ ԴերզյանԲիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը ԳյումրիումԿոնվերս Բանկը՝ «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյում․ հատուկ առաջարկ Շիրակի մարզի ՓՄՁ-ների համարacbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայությունԸնդդիմությունը միավորվել է՝ կասեցնելու Փաշինյանի կառավարության միակողմանի զիջումները․ Ուժեղ ՀայաստանԱլիևը՝ Ստեփանակերտում, Սամվել Կարապետյանը՝ բանտում․ սա՞ է Հայաստանի իշխանությունների ստեղծած իրականությունը․ Մարիաննա ՂահրամանյանԱմիօ բանկը մասնակցեց «Բանկերը և բիզնեսը Գյումրիում՚ էքսպոյին Հունվարի 1-ից թոշակները 1000 դրամով չեն բարձրանա․ նախարարությունից պարզաբանում են Հակակոռուպցիոն կոմիտեն նշում է կազմավորման և գործունեության հոբելյանական 5-րդ տարեդարձը Իսկ եթե Ձեր նոր տան պատմությունը սկսվի հենց այս երեք օրերին. Ամիօ բանկը՝ «Տուն էքսպո»-ում Թուրքիայի մետալուրգիական գործարանում պայթյունի զոհերի թիվը հասել է 6-ի Վրաստանում հայտնաբերված՝ uպանnւթյան մեղադրանքով հետախnւզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան ԶՊՄԿ-ն CaseKey-ի մասնակիցներին է ներկայացրել իրական բիզնես խնդիր․ ուսանողները 10 օրում պետք է առաջարկեն լուծումներ Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է. ըմբիշը կլքի ցանկալի փեսացուների շարքը Տաքսու վարորդը սպանել է կնոջը և նրա ընտանիքի վեց անդամներինՄահացել է «Ռազնյե Լյուդի» ռոք խմբի ղեկավար Ալեքսանդր ՉերնեցկինԿենդանակերպի այս նշանները թևակոխում են անհավանական հաջողության և հաղթանակի շրջան Աբու Դաբիում բանակցությունները կվերաբերեն այն սկզբունքների համաձայնեցմանը, որոնք կհաստատվեն Ուկրաինայում լիարժեք կարգավորման շուրջ բանակցությունների ավարտին. Լավրով Հիշում եմ 2020 թվականի նոյեմբերի 9-ին մարդկանց պատած շոկը. Մենուա ՍողոմոնյանՄիասնության օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների ճեպազրույցներըԵրևանում հայ և թուրք արվեստագետների համատեղ ցուցահանդես է բացվել Էրդողանը պատրաստ է Ստամբուլը կրկին դարձնել Ուկրաինայի շուրջ բանակցությունների հարթակ Սրանց իշխանությունը արդեն պատրաստվում է արտահերթ ընտրությունների. Հրայր ԿամենդատայանՄոլդովան հրաժարվել է ռուսական գազից, որն ութ անգամ ավելի էժան էր. Շոյգու Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 2-8-ը Ընդդիմությանը մինչ օրս չի հաջողվել ձևավորել ինքնուրույն օրակարգ. Արեգ Սավգուլյան Երևանում «BMW X5»-ի վարորդը ոչ սթափ վիճակում կոտրել է ծառն ու աղբամանը և հայտնվել երթևեկելի գոտում Երկու տարեկան երեխայի գլուխը խրվել է մանկական գիշերանոթի մեջԼավրովը հայտարարել է, որ Աբու Դաբիում բանակցությունների առաջին կետը կլինի Ռուսաստանի և Ուկրաինայի անվտանգության հարցը Քաղաքական հայացքների համար դասախոսներին հեռացնում են աշխատանքից, բայց այլ կերպ են մեկնաբանում. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն ու Փուրմոհամմադին քննարկել են ՀՀ–Իրան սահմանային ենթակառուցվածքների զարգացման մասին հարցեր Ֆոն դեր Լայենը հաստատել է ԵՄ մասնակցությունն ԱՄԷ-ում կայանալիք Ուկրաինայի հարցով բանակցություններին Ընտրությունները և հետընտրական գործընթացը ամբողջովին եղել են անարդար. Արսեն Գրիգորյան