Օրվա բաղադրատոմս. Աղցան Թաբուլե
ԼԱՅՖԲաղադրիչներ
Պատրաստման եղանակ
- Բլղուրը լցնում ենք խորը ամանի մեջ, վրան լցնում անհրաժեշտ քանակությամբ եռման ջուր: Ավելացնում ենք մոտ կես գդալ աղ, խառնում ենք, ծածկում կափարիչն ու թողնում մոտ 30 րոպե, որպեսզի ջուրը քաշվի: Քանի դեռ բլղուրը փափկում է, պատրաստում ենք մյուս բաղադրիչները: Կանաչեղենը հոսող ջրով լվանում ենք, քամում և չորացնում: Սուր դանակով շատ մանր կտրատում ենք, թեև բլենդերով նույնպես կարելի է մանրացնել:

- Մանրացրած կանաչին լցնում ենք ամանի կամ մեծ ափսեի մեջ: Լոլիկը հոսող ջրով լվանում ենք, 1-2 սմ կտրատում և լցնում կանաչու վրա:

- Կիտրոնը նույնպես հոսող ջրով լվանում ենք, չորացնում, երկու կես անում ու հյութը ճզմում որևէ բաժակի մեջ: Անհրաժեշտ է մոտ 60 մլ հյութ, թեև այդ քանակությունը կարելի է կարգավորել ըստ ճաշակի:

- Բլղուրը լցնում ենք կանաչու և լոլիկների վրա, վրայից լցնում ձիթայուղը և ավելացնում ենք կիտրոնի հյութը:

- Լավ խառնում ենք, ըստ ճաշակի ավելացնում աղացած սև պղպեղ ու աղ և 1 ժամով տեղափոխում ենք սառնարան:

- Աղցանը մատուցում ենքանուշաբույր հացի կամ լավաշի հետ, զարդարելու համար օգտագործում հազարի տերևներ և կիտրոնի կամ այլ ցիտրուստների կտորներ:

Խորհուրդներ թաբուլե պատրաստողներին.
- Եթե ջուրը 30 րոպեով լրիվ չի գոլորշիանում, բլղուրը պետք է լցնել ցանցի կամ մաղի մեջ, որպեսզի ավելորդ հեղուկը հոսի:
- Աղցանին կարելի է ավելացնել նաև այլ բանջարեղեն, օրինակ՝ սոխ :
1
Amio Era․ Ամիօ բանկի ներդրումը կրթական համակարգում
2
Հայտնի դերասանի տանը 2 դիակ է հայտնաբերվել. մանրամասներ
3
Զինծառայողներն ստանալու՞ են ամանորյա պարգևավճար
4
Զինվորը, ով սպանել էր տղամարդուն և բռնաբարել նրա կնոջը, ինքնասպան է եղել կալանավայրում
5
36 ժամ ջուր չի լինելու դեկտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին



