Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչները ծանոթացել են տեղի Ազգային միացյալ վարժարանի շինաշխատանքներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼիբանանի հայ համայնքի ներկայացուցիչները ծանոթացել են Լիբանանի ազգային միացյալ վարժարանի շինարարական աշխատանքներին: Ինչպես հաղորդում է Լիբանանում «Արմենպրես»-ի թղթակիցը, ներկա են եղել հայ համայնքի ներկայացուցիչներ, պատգամավորներ, Բուրջ Համուդ և Այնճար քաղաքների քաղաքապետեր, Համազգայինի եւ ՀՄԸՄ-ի կենտրոնական վրչության, ինչպես նաև ՀՕՄ-ի, Ազգային առաջնորդարանի Ազգային վարչության խորհուրդների ներկայացուցիչներ և այլք:
Աշխատանքներին ծանոթանալուց հետո ելույթ են ունեցել Ազգային վարչության ատենապետ Հակոբ Հավաթյանը, վարժարանի հանգանակիչ մարմնի ատենապետ Վրեժ Սապունճյանը, վարժարանի տնօրեն Թալին Հավաթյանը եւ Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Շահե եպիսկոպոս Փանոսյանը: Առաջնորդ սրբազանը մեծապես գնահատել է գաղութի ներկայացուցիչների զորակցությունը եւ նշել, որ նոր դպրոցը նոր հույսի եւ իրագործումների շարժառիթ է:



