Եվրամիությունը աջակցում է Հայաստանին առողջապահական ծառայությունների մատուցման որակը բարձրացնելու հարցում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանում ԵՄ պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանի խոսքով՝ Եվրամիությունը շարունակում է աջակցություն ցուցաբերել Հայաստանին տարբեր ոլորտներում: Նա տեղեկացրեց, որ առաջիկա 3 շաբաթում Առողջապահության նախարարության հետ որոշվելու է 4-5 մլն եվրոյի սահմաններում իրականացվելիք ծրագրի ձեւաչափը:
«Ծրագիրը միտված է նրան, որ կարողանանք ապահովել ճիշտ տվյալների բազա բժիշկների, դեղորայքի, հիվանդությունների վերաբերյալ, որպեսզի բարելավենք քաղաքացիներին տրամադրվող ծառայությունների որակը եւ ընդհանուր գործընթացը: Քաղաքացիները պետք է ունենան համապատասխան նույնականացման քարտեր, որպեսզի հստակ առանձնացվեն, թե ով ով է, ինչ ծառայությունների կարիք ունի, եւ կարեւոր չէ, այդ անձը հաշմանդամություն ունի՞, թե ոչ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Հոա-Բին Աջեմյանը՝ տեղեկացնելով, որ ծրագրի շջանակում նախատեսվում է, որ առաջիկա 3 տարում բոլոր քաղաքացիները ունենան այդ քարտերից:



