ՌԴ-ն և Հայաստանը վարում են ազնիվ խաղ. «Ռոսիա» հեռուստաընկերության անդրադարձը Հայաստանին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Ռոսիա» հեռուստաընկերության կիրակնօրյա տեղեկատվական վերլուծական հաղորդման շրջանակում անդրադարձ է կատարվել Հայաստանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ներկայացվել է «Ռուսաստանն ու Հայաստանը վարում են ազնիվ խաղ» խորագրով ռեպորտաժ:
Ռեպորտաժում անդրադարձ է կատարվել Հայաստանի ձեռքբերումներին ու խնդիրներին, Հայաստանի անկախության 25-ամյակին: Խոսվել է նաև այն մասին, որ Հայաստանը դառնում է ոչ միայն պատմական հայրենիք, այլև հարազատ տուն բազմաթիվ սիրիահայերի համար:
Ռեպորտաժում ներկայացվել է, թե տրանսպորտային շրջափակման պայմաններում ինչպիսի զարգացում են ապրում տնտեսության տարբեր ճյուղերը: Անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵԱՏՄ կապերի ամրապնդմանը:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
4
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



