Հայաստան կայցելի Իտալիայի արտաքին գործերի նախարարը
ՔԱՂԱՔԱԿԱՆՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով նոյեմբերի 8-ին Հայաստան պաշտոնական այց կկատարի Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Պաոլո Ջենտիլոնին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Նախարար Ջենտիլոնիին կընդունի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: Նախատեսված է Պաոլո Ջենտիլոնիի հանդիպումը վարչապետ Կարեն Կարապետյանի հետ:
Նույն օրը կկայանան Էդվարդ Նալբանդյանի և Պաոլո Ջենտիլոնիի բանակցությունները։
Նախարարները կստորագրեն Հայաստանում մշակութային ժառանգության պահպանման և վերականգնման տարածաշրջանային կենտրոն հիմնելու մասին համատեղ հայտարարությունը:
Հանդիպման արդյունքները կամփոփվեն համատեղ մամուլի ասուլիսով:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
3
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
4
Մայրը փորձել է փրկել 7-ամյա տղային, բայց 2-ն էլ խեղդամահ են եղել
5
Ապրիլի 28-ին և 29-ին ջուր չի լինելու․ հասցեներ



