Սահակաշվիլին որոշեց թողնել Օդեսայի մարզի ղեկավարի պաշտոնը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈւկրաինայի Օդեսայի մարզի նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել Է, թե որոշում Է ընդունել պաշտոնաթող լինել այն բանի կապակցությամբ, որ իշխանությունները չեն ցանկանում պայքարել կոռուպցիայի դեմ:
«Ստեղծված իրավիճակում ես որոշեցի պաշտոնաթող լինել եւ պայքարի նոր փուլ սկսել»,- ասել Է Սահակաշվիլին Օդեսայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքով՝ չնայած Ուկրաինայում տեղի ունեցած իշխանափոխությանը, երկրում ծաղկում Է կոռուպցիան, եւ «ինչպես որ թալանում Էին, այդպես Էլ թալանում են»: Նա նշել Է, որ իր համար «վերջին կաթիլն» Է դարձել պաշտոնյաների եկամուտների վերաբերյալ Էլեկտրոնային հայտարարագրերի հրապարակումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Ե՞րբ կբարձրանա ռուբլու կուրսը



