Միայն փաստարկված լրատվություն. վաղվանից լույս է տեսնում «Փաստ» օրաթերթը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրդեն վաղը՝ նոյեմբերի 8-ին, Հայաստանի կրպակներում կհայտնվի «Փաստ» օրաթերթը: Մեր օրերում, երբ տեղեկատվությունը արագ տարածվում է առցանց հարթակներում, երբ թերթերի տպաքանակը տասնյակ անգամ կրճատվել է, թվում է՝ թերթ ստեղծելն ուշացած է և արկածախնդիր:
Սակայն միշտ չէ, որ արագ տարածվող տեղեկատվությունը «փաստ» կոչվելու իրավունք ունի: Հաճախ դա պարզապես միակողմանի մակերեսային տեղեկատվության է, իսկ փաստը փաստ է դառնում միայն այն խորապես ուսումնասիրելով, համատեքստով ու ենթատեքստով շաղախելով:
Եթե փնտրում եք խորքային տեղեկատվություն, ապա հարցրեք «Փաստ» օրաթերթի թարմ համարները յուրաքանչյուր երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ և շաբաթ օրերին` մամուլի տարածման բոլոր կրպակներում:
Լևոն Փանոսյան
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



