Բան ԿԻ Մունը դատապարտել է հարձակումը Մալիում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը դատապարտել է հարձակումը Մալիում, որի հետեւանքով զոհվել են երկու խաղաղ քաղաքացիներ ու մեկ խաղաղապահ Տոգոյից։ Եվս յոթ մարդ վիրավորում է ստացել։
«ՄԱԿ գլխավոր քարտուղարը հիշեցնում է, որ ՄԱԿ խաղաղապահների վրա հարձակումները կարող են որակվել որպես ռազմական հանցագործություն, ու կոչ է անում պատասխանատվության կանչել մեղավորներին»,- ասվում է հայտարարության մեջ։
ՄԱԿ ղեկավարը ցավակցել է սպանվածների ընտանիքներին, Մալիի ու Տոգոյի կառավարություններին։ Կիրակի Մոպտի տեղանքում՝ Դուենցա քաղաքից 45 կմ հեռավորության վրա «երկնագույն սաղավարտավորների» ավտոշարասյան անցնելու պահին որոտացել է պայթյուն, որից հետո հարձակվողները կրակ են բացել խաղաղապահների վրա։
1
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
2
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
3
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Տղամարդը կրակել և սպանել է որդուն



