«Ժամանակ». ՀՀԿ-ն մեծ հարված է ստացել շաբաթ օրը Վանաձորի ավագանու նիստը բոյկոտելու ընդդիմադիրների որոշումից
ՔԱՂԱՔԱԿԱՆ«ՀՀԿ-ն մեծ հարված է ստացել շաբաթ օրը Վանաձորի ավագանու նիստը բոյկոտելու ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան»–ի, «Հայկական Վերածնունդ»–ի և ԲՀԿ-ի որոշումից։ «Ժամանակ»–ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը հարցը կարգավորելու համար ՀՀԿ խմբակցության ղեկավար, Վանաձորի Վահրամ Բաղդասարյանին մեկ շաբաթ ժամանակ է տվել։ ՀՀԿ խմբակցության ղեկավարը շաբաթ օրվա նիստից առաջ ընդհուպ սպառնացել է ընդդիմադիրներին, սակայն դա ևս որևէ օգուտ չի տվել։ Հիմա իշխանությանը մեկ ելք է մնացել՝ համոզել, որպեսզի «Հայկական Վերածնունդ» կուսակցությունից հոկտեմբերի 10-ին ՀՀԿ-ի թեկնածու Մամիկոն Ասլանյանի օգտին քվեարկած չորս ավագանիները բացահայտվեն, որից հետո քվորումը կապահովվի։ Սակայն մինչ այս պահը «դավաճանները» չեն համաձայնում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Ե՞րբ կբարձրանա ռուբլու կուրսը



