Հանրապետության թանգարաններում կներդրվի աուդիովիզուալ եւ վիրտուալ գիդերի համակարգը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀանրապետության թանգարաններում մինչեւ 2016 թվականի ավարտը նախատեսվում է ներդնել աուդիովիզուալ եւ վիրտուալ գիդերի համակարգը, որը նախատեսված է հեռախոսների համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
Նրա խոսքով` հավելվածի միջոցով զբոսաշրջիկները հնարավորություն կունենան թանգարաններ եւ թատերահամերգասրահներ այցելության համար առցանց տոմսեր գնելու: «Հավելվածը կլինի 9 լեզվով: Կունենա 3D պատկեր, ինքնանկարի հնարավորություն»,-ասաց նա՝ հավելելով, որ հավելվածները հնարավորություն կտան զբոսաշրջիկներին ծանուցումներ ուղարկելու`թանգարանների նոր ցուցադրությունների վերաբերյալ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



