Բժշկականի պրոռեկտոր է նշանակվել Լարիսա Ավետիսյանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆNews.am-ը գրում է.
Սամվել Ավետիսյանն այսօր՝ նոյեմբերի 8-ին, ազատվել է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորի պաշտոնից: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի աշխատակազմից: Մեկ այլ հրամանով Լարիսա Ռաֆիկի Ավետիսյանը նշանակվել է ուսումնական գծով պրոռեկտոր՝ ազատվելով նույն բուհի Կրթության որակի գնահատման եւ ապահովման կենտրոնի ղեկավարի պաշտոնից:
Նշենք նաեւ, որ Սամվել Արծրունու Ավետիսյանը շարունակելու է իր աշխատանքը համալսարանում որպես Ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



