Հնդկաստանում Չխատ Փուջա հինդուիստական փառատոնի ժամանակ 26 մարդ է զոհվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀնդկաստանի ոստիկանությունը հայտնել է, որ հինդուիստական Չխաթ Փուջա փառատոնի ժամանակ Բիհար արեւելյան նահանգում դժբախտ պատահարների հետեւանքով արդեն 26 մարդ է զոհվել, հայտնում է «Սինհուան»։
Վեց կին ընկել է գնացքի տակ, երբ տուն էին վերադառնում աղոթքից հետո։ Եվս հիգ երեխա զոհվել է Մուզաֆարպուր քաղաքում գետում աղոթելիս, եւս վեց մարդ էլ խեղդվել է Կխագարիա ու Պուրնեա շրջաններում։ Բացի դրանից օրերս ինը մարդու հոսանքը քշել հեռու տեղեր է հասցրել։
Չխաթ Փուջան ավանդական հին վեդայական ամենամյա փառատոն է Հնդկաստանում, որը նվիրված է Արեւի աստծուն։ Փառատոնը սովորաբար նոյեմբերին է անցնում, լուսնային ամսվա 8-րդ օրը ու տեւում է չորս օր։
1
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
2
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
5
Տարադրամի փոխարժեքն այսօր․ ինչպես է փոխվել դոլարի, եվրոյի և ռուբլու արժեքը



