ԵՄ-ն սեւ ցուցակ է մտցրել Ղրիմից Պետդումայի բոլոր պատգամավորներին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրամիությունը Ռուսաստանի եւ Ուկրաինայի համար կազմված սեւ ցուցակ Է մտցրել Ղրիմից եւ Սեւաստոպոլից ՌԴ-ի Պետդումայի բոլոր պատգամավորներին: Այս մասին ասված Է ԵՄ-ի խորհրդի որոշման տեքստում, որը հրապարակվել Է Եվրամիության Պաշտոնական հանդեսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
Ցուցակում ներառվել են Ղրիմից հինգ պատգամավորներ՝ Կոնստանտին Բախարեւը, Ռուսլան Բալբեկը, Անդրեյ Կոզենկոն, Սվետլանա Սավչենկոն, Պավել Շպերովը եւ Սեւաստոպոլից պատգամավոր Դմիտրի Բելիկը: Եվս երկու ղրիմցի պատգամավորներ՝ Նատալյա Պոկլոնսկայան եւ Միխայիլ Շերեմետն, արդեն ներառված են ԵՄ-ի սեւ ցուցակում:
«Որոշումն ուժի մեջ Է մտնում հրապարակման պահից»,- ասված Է հայտարարության մեջ, այսինքն՝ նոյեմբերի 9-ից:
1
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
2
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
3
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Տղամարդը կրակել և սպանել է որդուն



