Վանաձորի ճանապարհին ծեծել էին քաղաքացուն ու նրա կնոջը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունիսի 8-ին, ժամը 17.40-ին, 1971 թ. ծնված Դավիթ Թ.-ն ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին` Արջուտ գյուղի մոտ, երեք անծանոթ քաղաքացիներ ձեռքերով հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է անծանոթների ինքնությունը՝ 1984 թ. ծնված Գարեգին Բ., 1963 թ. ծնված Եղիշե Բ. եւ 1981 թ. ծնված Էդգար Հ.: Վերջիններս նույն օրը, ժամը 22.00-ին, բերման են ենթարկվել բաժին:
Դավիթ Թ.-ն նույն հաղորդմամբ նշել է նաեւ, որ նույն անձինք ձեռքերով հարվածել եւ վնասվածք են պատճառել նաեւ կնոջը` 1973 թ. ծնված Նատալյա Ս.-ին:
Կատարվում է հետաքննություն:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին



