Երևան, 30.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Լեհաստանի համար անակնկալ էր, որ Հայաստանն արտադրում է սեփական դրոնները. դեսպան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում Լեհաստանի Հանրապետության դեսպան Եժի ՄարեկՆովակովսկին հույս ունի, որ հայկական ապրանքատեսակները ավելի մեծ ծավալներով ներկայացված կլինեն լեհական շուկայում:

«2015 թվականը կարելի է առանձնացնել որպես մի ժամանակահատված, երբ հայ-լեհական տնտեսական հարաբերություններն աճ գրանցեցին: Իհարկե, այդ ցուցանիշն այնքան էլ գոհացուցիչ չէ. տարեկան ապրանքաշրջանառությունը կազմում է 60-80 հազար դոլար: Բավականին աճ գրանցվեց՝ կապված հատկապես Հայաստանից դեպի Լեհաստան արտահանման հետ: Իսկապես աճ կարելի է համարել, եթե տարեկան ցուցանիշը բարձրանա 200-250 հազարի, հետեւաբար կարելի է նաեւ եռապատկել ապրանքաշրջանառությունը: Կան մի շարք մասնաճյուղեր, որոնք հետաքրքրված են Հայաստանում ներդրումներ կատարելով հատկապես շինÕ �րարական, բարձր տեխնոլոգիաների բնագավառներում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց դեսպանը:

Նրա խոսքով՝ հայ-լեհական տնտեսական հարաբերությունների զարգացումը կախված է երկու գործոններից, որոնցից մեկը հոգեբանականն է:

«Լյուբավա-Արմենիա» ռազմարդյունաբերական ձեռնարկությունն, օրինակ, ներդրում է կատարում այստեղ, համագործակցում է Պաշտպանության նախարարության հետ: Մեր գործարարները ուշադիր հետեւում են այդ ձեռնարկության հաջողությանը՝ արդյոք այն շահութաբե՞ր ներդրում է: Կարելի է ասել՝ այստեղ այդ ձեռնարկությունը փորձառության օրինակ է, թե  ինչպես կարելի է հաջող գործել Հայաստանի շուկայում: Երկրորդ գործոնը, թերեւս, անմիջականորեն կապված է ԵՄ-Հայաստան շրջանակային պայմանագրի ստորագրման հետ: Եվրոպական հանձնաժողովը մեծ շեշտադրում է կատարում Հայաստանի մրցունակության վրա, եւ եթե հարցերը կարգավորվեն՝ կապված մաքսային սակագների հետ, դա բավականին կդյուրինացնի գործարարների մուտքը հայկական շուկա»,-նշեց Եժի Նովակովսկին:

Նա ընդգծեց, որ Լեհաստանը նաեւ հետաքրքրված է Հայաստանի հետ զբոսաշրջության ոլորտում համագործակցությամբ:

«Եթե Հայաստանը ցանկանում է դառնալ Եվրոպայի անդամ, ապա  պարտադիր պետք է ուշադրություն դարձնի նաեւ ճանապարհային ենթակառուցվածքին»,-ասաց դեսպանը:

Նա շեշտեց, որ Հայաստանը կարիք ունի Լեհաստանում ներկայանալու որպես բրենդ:

«Դա բավականին բարդ կլինի, եթե լեհական շուկան ողողված չլինի հայկական ապրանքատեսակներով: Խնդիրն այն է, որ գնորդները տեղյակ չեն, որ  նման ապրանք գոյություն ունի: Նրանք տեղյակ են դառնում հեռուստատեսության միջոցով:  Հայաստանն, իհարկե հայտնի է Եվրոպայում, սակայն կոնկրետ ապրանքատեսակների հետ չի ասոցացվում»,-ասաց նա:

Դեսպանը հատուկ ընդգծեց, որ Լեհաստանի համար անակնկալ է եղել այն, որ  Հայաստանը նույնպես արտադրում է սեփական դրոնները:

 

 

Կոբախիձե. Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը Վիզաների խիստ ստուգումներ և չեղարկումներ․ ԱՄՆ դեսպանատունը կարևոր հայտարարություն է տարածել Օնլայն տաքսիների վարորդներից բողոքները շատ են, միջնորդավճարը շատ է. Նարեկ Կարապետյան Հարձակում՝ ամենամեծ կրիպտոբորսայի վրա. $6 մլրդ ակտիվի կեսը հաջողվել է փրկել Ջրամբար գյուղում գայլերի ոհմակի հարձակման հետևանքով գառներ են անկելԺաննա Անդրեասյանը ռեկտորների հետ քննարկել է բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները Երևան-Սևան ավտոճանապարհին «Opel»-ը բшխվել է ճանապարհի բաժանարար գոտում եղած ծառերին ու հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում «Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասինԱրեգակը մոտ կես միլիոն կիլոմետր տրամագծով հսկայական ելուստ է արձակել, որը, հնարավոր է, չհասնի Երկրին Հայաստանը մտել է մի փուլ, որտեղ բարդ հարցերի ճիշտ լուծումները «այո»-ի և «ոչ»-ի պարզ հակադրությունից դուրս են, բայց ճիշտ լուծումները գտնելու համար հանրային երկխոսություն է պետք. Հովհաննիսյան ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով՝ 10:0 Հայաստանը գտնվում է դիկտատուրայի հաստատման ուղու վրա. Ատոմ ՄխիթարյանՀութիները հայտնել են Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտներ և օդանավակայաններ թիրախավորելու մասին Որոշ ուսուցիչների աշխատավարձը կփոխվի․ ում կվճարեն 300 հազար դրամ 328 մլն դրամ լրացուցիչ հատկացում՝ բարձր մարզական արդյունքներ գրանցած մարզիկների և մարզիչների անվանական թոշակների համար Վենսն ասել է, որ ԱՄՆ-Իրան հակամարտությունը չի վերածվի անվերջ պատերազմի Առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ. եղանակի տեսություն Օմանի ափերի մոտ՝ Հորմուզի նեղուցում, նավ է բռնկվել Խայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, ազգային էլիտան խուժանի մակարդակ է իջնում. Ա. Չալաբյան ԱՄՆ–ում ուղղաթիռներ են բախվել. կա 3 զոհ Նոյեմբերի 1-ից մեծ փոփոխություն՝ անձնագրերի և ID քարտերի տրամադրման համակարգում Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբԻնչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականինՄարդիկ միշտ խուսափում են քաղաքականության հետ որևէ առնչություն ունենալ. Ա. ԿոստանյանՌուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 30-ի դրությամբ Հայտնի է Իսրայելում խորհրդարանական ընտրությունների հաղթողը Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր ԱվետիսյանԼույս չի լինելու Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ G20-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելու համար «Ապօրինի հրահանգներ կատարողները պատասխանատվությունից չեն խուսափելու». Արշակ Կարապետյան Այսօր մրցահարթակ դուրս կգա Ալեքսանդրա Գրիգորյանը․ ծանրամարտի ԱԱ Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք Մահացել է «Իքս մարդիկ» ֆիլմաշարի աստղ Պատրիկ Ստյուարտը Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելԻնձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասինՆկարիչներ, դուք ապագա չունեք. Արշակ ԿարապետյանԻնչպես է հակամարտությունը կենսաբազմազանությունը կանգնեցնում վտանգավոր սահմանագծին«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP, որը կպաշտպանի Հայաստանի ազգային շահերն ու անվտանգությունըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըՀանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակումSilicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanՔՊ-ականներ, ձեր պատճառով եռաբլուրը եռապատկվել է․ դա հիշե՛ք, դրա մասին մտածեք․ Արեգա Հովսեփյան