Երևան, 30.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Աղետ» համերգը կներկայացվի հայ հանդիսատեսին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Դրեզդենի սիմֆոնիկ նվագախումբը նոյեմբերի 10-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կներկայացնի «Աղետ» խորագրով համերգը` Դրեզդենի կամերային, Հայաստանի ֆիլհարմոնիկ, կամերային և երիտասարդական նվագախմբերի մասնակցությամբ: Այս առիթով համերգի կազմակերպիչները զրուցեցին լրագրողների հետ: «Սա խիզախ ծրագիր է, որում զետեղված են երեք կոմպոզիտորների  ստեղծագործություններ: Սա այնքան լուրջ նախաձեռնություն է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը մի քանի անգամ փորձեց չեղարկել համերգները»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը:

Կոմպոզիտորն ընդգծեց, որ Էրդողանի պահանջից հետո Գերմանիայում ժողովուրդն ընդվզեց և մեկ ամիս անց Բունդեսթագն ընդունեց Հայոց ցեղասպանությունը: «Այնուհետև հայտարարվեց, որ հաջորդ համերգները կանցկացվեն Բելգրադում, Հայաստանում և Ստամբուլում, սակայն որոշ խնդիրներից խուսափելու համար Ստամբուլի համերգը չեղյալ հայտարարվեց Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ճնշմամբ»,-ասաց Շարաֆյանը:

Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Մարկուս Ռինդտն ասաց, որ ծրագրի գաղափարն առաջացել է վեց տարի առաջ, երբ ինքը հանդիպել է կիթառահար Մարկ Սինանին: «Մենք սկսեցինք համագործակցել, և երբ Մարկը պատմեց, որ ծնողներն իրեն հանձնել են մի թուրք ընտանիքի և հետագայում զոհվել, իսկ ինքը՝ մեծացել որպես թուրք, այնքան հուզվեցի, որ որոշեցինք այս նախագծի միջոցով անդրադառնալ Հայոց ցեղասպանությանը»,-պատմեց տնօրենը:

Սկզբում նրանք ցանկացել են բեմադրել «Մուսա լեռան 40 օրը» օպերան, սակայն փոխել են իրենց որոշումը:

Համերգի գաղափարի համահեղինակ Անդրեա Մոլինոն շեշտեց, որ աշխարհում կատարվող բազմաթիվ իրադարձություններ իրեն տխրեցնում և անհանգստացնում են: «Արվեստը լեզու է, որի միջոցով հնարավոր է լուրջ հարցեր բարձրացնել և նպաստել դրանց լուծմանը»,-նշեց Անդրեան:

ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Լիլիա Նիկոյանի խոսքով`«Աղետ» ծրագիրը համապատասխանում է Հայոց ցեղասպանությանը նվիրված բոլոր միջոցառումներին, որոնք իրականացվել են այս տարիներին, և որոնք մասնակցում են ոչ միայն հայ, այլև այլազգի երաժիշտ-կատարողներ, նվագախմբեր:

2015 թ. Բեռլինում, 2016 թ.՝ Դրեզդենում և Բրանդենբուրգում հաջողությամբ իրականացված և լայն արձագանք գտած համերգը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Համերգային ծրագրում ընդգրկված են Զեյնափ Գեդիզլիօղլուի «Գրառումներ լռակյացից», Հելմուտ Օհրինգի «Դիմում Էրդողանին: Դա ցեղասպանություն էր» և Վաչե Շարաֆյանի «Արթնացեք, փառքեր իմ» ստեղծագործությունները:

 

Կոբախիձե. Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը Վիզաների խիստ ստուգումներ և չեղարկումներ․ ԱՄՆ դեսպանատունը կարևոր հայտարարություն է տարածել Օնլայն տաքսիների վարորդներից բողոքները շատ են, միջնորդավճարը շատ է. Նարեկ Կարապետյան Հարձակում՝ ամենամեծ կրիպտոբորսայի վրա. $6 մլրդ ակտիվի կեսը հաջողվել է փրկել Ջրամբար գյուղում գայլերի ոհմակի հարձակման հետևանքով գառներ են անկելԺաննա Անդրեասյանը ռեկտորների հետ քննարկել է բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները Երևան-Սևան ավտոճանապարհին «Opel»-ը բшխվել է ճանապարհի բաժանարար գոտում եղած ծառերին ու հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում «Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասինԱրեգակը մոտ կես միլիոն կիլոմետր տրամագծով հսկայական ելուստ է արձակել, որը, հնարավոր է, չհասնի Երկրին Հայաստանը մտել է մի փուլ, որտեղ բարդ հարցերի ճիշտ լուծումները «այո»-ի և «ոչ»-ի պարզ հակադրությունից դուրս են, բայց ճիշտ լուծումները գտնելու համար հանրային երկխոսություն է պետք. Հովհաննիսյան ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով՝ 10:0 Հայաստանը գտնվում է դիկտատուրայի հաստատման ուղու վրա. Ատոմ ՄխիթարյանՀութիները հայտնել են Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտներ և օդանավակայաններ թիրախավորելու մասին Որոշ ուսուցիչների աշխատավարձը կփոխվի․ ում կվճարեն 300 հազար դրամ 328 մլն դրամ լրացուցիչ հատկացում՝ բարձր մարզական արդյունքներ գրանցած մարզիկների և մարզիչների անվանական թոշակների համար Վենսն ասել է, որ ԱՄՆ-Իրան հակամարտությունը չի վերածվի անվերջ պատերազմի Առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ. եղանակի տեսություն Օմանի ափերի մոտ՝ Հորմուզի նեղուցում, նավ է բռնկվել Խայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, ազգային էլիտան խուժանի մակարդակ է իջնում. Ա. Չալաբյան ԱՄՆ–ում ուղղաթիռներ են բախվել. կա 3 զոհ Նոյեմբերի 1-ից մեծ փոփոխություն՝ անձնագրերի և ID քարտերի տրամադրման համակարգում Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբԻնչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականինՄարդիկ միշտ խուսափում են քաղաքականության հետ որևէ առնչություն ունենալ. Ա. ԿոստանյանՌուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 30-ի դրությամբ Հայտնի է Իսրայելում խորհրդարանական ընտրությունների հաղթողը Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր ԱվետիսյանԼույս չի լինելու Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ G20-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելու համար «Ապօրինի հրահանգներ կատարողները պատասխանատվությունից չեն խուսափելու». Արշակ Կարապետյան Այսօր մրցահարթակ դուրս կգա Ալեքսանդրա Գրիգորյանը․ ծանրամարտի ԱԱ Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք Մահացել է «Իքս մարդիկ» ֆիլմաշարի աստղ Պատրիկ Ստյուարտը Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելԻնձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասինՆկարիչներ, դուք ապագա չունեք. Արշակ ԿարապետյանԻնչպես է հակամարտությունը կենսաբազմազանությունը կանգնեցնում վտանգավոր սահմանագծին«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP, որը կպաշտպանի Հայաստանի ազգային շահերն ու անվտանգությունըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըՀանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակումSilicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanՔՊ-ականներ, ձեր պատճառով եռաբլուրը եռապատկվել է․ դա հիշե՛ք, դրա մասին մտածեք․ Արեգա Հովսեփյան