Երբ թուրքը թուրքին հեռվից է տեսնում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱդրբեջանական Haqqin.az կայքը «հարստացել» է ևս մեկ արտահաստիքային թղթակցով: Այս անգամ տխրահռչակ Վահան Մարտիրոսյանի հետ և կողքին աշխատելու է նաև Սյուզան Ջաղինյան անունով մեկը, ով իրենհամարում է հասարակական գործիչ և լրագրող, բայց ում անունը հասարակական և լրագրողական համայնքներում գիտեն քչերը, կամ էլ չգիտի ոչ ոք:
Օրեր առաջ սույն կինը բաց նամակ էր գրել ադրբեջանական կայքին և դժգոհել իր դեմ իրականացվող անարդարություններից: Եվ ահա ստացել է իր պարգևը` դարձել է արտահաստիքային թղթակից: Հայկական մամուլում չկայացած այս անձը իր խղճի ու հայրենիքի հաշվին այլևս կկարողանա՞ կայանալ թշնամի երկրում:
Սա այն դեպքն է, երբ կարելի է ասել` դա քեզ համար լավագույն տեղն է, ավելիին արժանի չես:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



