«Հրապարակ». ՊԵԿ-ում փոփոխությունները շարունակվում են. ազատվել է «Ֆոքսը», Պավել Սաֆարյանի եղբայրը
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Հրապարակ» թերթը գրում է. «ՊԵԿ-ում կադրային փոփոխությունները շարունակվում են: Մեր տեղեկություններով՝ Վարդան Հարությունյանն ազատել է օպերատիվ հետախուզության վարչության խոշոր հարկ վճարողների բաժնի պետ Գերասիմ Մկրտչյանին:
Ավելի վաղ ազատել էր նաեւ օպերատիվի պետ Ռոբերտ Գալոյանին, որին չի բացառվում, որ խորհրդական նշանակեն: Աշխատանքից ազատվել է նաեւ օպերատիվ հետախուզության վարչության Շենգավիթի բաժնի պետ Արմեն Հովհաննիսյանը՝ «Ֆոքս» մականվամբ: ՕՀՎ-ի Արտաշատի պետ Լեւոն Մնացականյանը՝ Հովիկ Աբրահամյանի մտերիմներից մեկը, նույնպես ազատվել է:
Վ. Հարությունյանը չի խնայել անգամ ֆինանսների նախկին փոխնախարար, այժմ էկոնոմիկայի նախարարի խորհրդական Պավել Սաֆարյանի եղբորը՝ ՕՀՎ 1-ին բաժնի պետ Գագիկ Սաֆարյանին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
3
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
4
Մայրը փորձել է փրկել 7-ամյա տղային, բայց 2-ն էլ խեղդամահ են եղել
5
Ապրիլի 28-ին և 29-ին ջուր չի լինելու․ հասցեներ



