Ինտերպոլի նախագահ Է ընտրվել ՉԺՀ-ի հանրային անվտանգության փոխնախարարը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻնտերպոլի նախագահ Է ընտրվել ՉԺՀ-ի հանրային անվտանգության փոխնախարար Մեն Հունվեյը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Սինհուա» գործակալությունը: Ընտրությունը կայացել Է Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի 85-րդ նստաշրջանի ընթացքում, որն ընթանում Է Ինդոնեզիայում:
Մեն Հունվեյը փոխնախարարի պաշտոնն զբաղեցրել Էր 2004 թվականի ապրիլին, նույն տարվա օգոստոսին գլխավորել Էր ՉԺՀ-ում Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոն:
Դիտորդները նշում են, որ Մեն Հունվեյի ընտրությունը, հավանաբար, Չինաստանին թույլ կտա ակտիվացնել արտասահմանից երկրի այն քաղաքացիներին վերադարձնելու աշխատանքը, որոնք կասկածվում են կոռուպցիայի մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
2
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
4
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



