Երևան, 30.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Այդ անկոտրում Կամոն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գեղամա լեռների արևմտյան ստորոտին փռված Կամարիս գյուղի բնակիչ Կամո Խաչատրյանն անկոտրում կամքի տեր մարդու համբավ ունի: Նա բազմաթիվ փորձությունների միջով է անցել մինչև հասել է այն աստիճանի, որ շատերի համար ընդօրինակման կերպար Է դարձել: Այդ մարդը ոչ մի հրաշք չի գործել, ոչ էլ տնամերձ այգում ապուպապերի թաղած ոսկու կճուճ է գտել: Ոչ: Նա պարզապես աշխատել է, ընդ որում՝ չի խորշել ոչ մի աշխատանքից: Տարիներ շարունակ արտագնա աշխատանքի է մեկնել Ռուսաստան, ժողովրդի լեզվով ասած՝ ՙխոպանչի՚ է եղել: Հազարավոր իր հայրենակիցների պես Կամո Խաչատրյանը միամտաբար հավատացել է, թե այնտեղ՝ ՙխոպանում՚, կարող է փող կուտակել:

Отображается файл "2.jpg"

1993 թվականին Կամո Խաչատրյանը համոզվեց, որ ՙխոպաններում՚ կարելի է միայն հանապազօրյա հաց վաստակել և մի կերպ հոգալ ընտանիքի հոգսերը: Վերադարձավ, ապրել էր պետք: Մարդիկ հողի կամ անասունների տեր են դարձել: Կամոն դիմեց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկ և վարկ վերցրեց: Արդարության դեմ չմեղանչելու համար ասենք, որ մինչ այդ նա կարողացել էր որոշակի քանակությամբ խոզեր գնել: Բայց, ինչպես ցույց տվեց կյանքը, Կամոն չկարողացավ խոզերի հետ ՙլեզու գտնել՚ և հրաժարվեց մարդկանց ամանորյա սեղանի համար խոզի բդեր կամ մատղաշ գոճիներ մատակարարելու մտքից և անցավ խոշոր եղջերավոր անասունների խնամքին: Հենց դրա համար էլ նա օգտագործեց բանկից վերցրած միջոցները:

Отображается файл "3.jpg"

Կամոն չի էլ հիշում, թե բանկից վերցրած վարկով քանի գլուխ անասուն գնեց: Միայն հիշում է, որ դրանք տեղական ցեղի էին, որոնք ավելի լավ էին հարմարվում գյուղի պայմաններին: Հետագայում, երբ Կամոն հմուտ անասնապահի համբավ ձեռք բերեց, սկսեց ավելացնել իր անասունների գլխաքանակը: Գիտեր, որ պակաս եկամտաբեր չեն նաև ոչխարները: Այսօր Կամո Խաչատրյանի ֆերման բավականին կայունացած տնտեսություն է, ունի 90 խոշոր եղջերավոր անասուններ, որոնցից 45-ը կթու կովեր են, 18-ը՝ ցուլ, մնացածը՝ հորթ կամ երինջ: Նա պահում է նաև 30 մայր խոզ, 50 ոչխար՝ իրենց 30 գառով:

Отображается файл "4.jpg"

Կամո Խաչատրյանը նաև աշխատատեղեր է ստեղծել: Նրա ընտանեկան ֆերմայում աշխատում են ոչ միայն կինն ու երկու որդիները, այլև մեկ տասնյակի չափ համագյուղացիներ՝ կթվորուհիներ ու հովիվներ: Կամոն իր 50 հեկտար հողատարածությունից միայն 18 հեկտարն է օգտագործում որպես վարելահող, որտեղ ցանում է հացահատիկ, իսկ մնացած հողերը խոտհարքներ են, որտեղից էլ նա ստանում է իր մեծաքանակ անասունների ձմեռային կերը:

Отображается файл "5.jpg"

Այսօր Կամո Խաչատրյանը մտադիր է էլ ավելի մեծացնել անասունների գլխաքանակը: Դրա համար էլ նա մտադիր է կրկին դիմել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկ, որի երկարամյա հաճախորդն է:

Այս պատմությունը լսելուց հետո չկարծեք, թե Կամո Խաչատրյանի կյանքում դժվարություններ չեն եղել: Ընդամենը երկու տարի առաջ նա ստիպված էր վարակված 170 խոզ ոչնչացնել: Իսկ դա, հավատացնում եմ, ում ասես թևաթափ կաներ: Բայց ոչ Կամո Խաչատրյանին: Կամոն չընկճվեց, պարզապես սկսեց ավելի եռանդուն աշխատել և շատ շուտով կարողացավ զրոյացնել հասցված վնասը: Նորից նրան ձեռք մեկնեց իր երկարամյա գործընկեր դրամատունը:

Отображается файл "6.jpg"

… Գեղամա լեռների արևմտյան ստորոտին փռված Կամարիս գյուղում ապրում է Կամո Խաչատրյան անունով մի մարդ, ով գիտի աշխատել, արարել ու լավատեսորեն նայել կյանքին . . .

Լևոն Ազրոյան

ԱՄՆ-ում բшխվել են երկու ուղղաթիռ. կան զnhեր Թուրքիայի հետ հրապարակային մեղադրանքների ֆոնին Ալիևը հանկարծ որոշել է «մեծ եղբորը» իր տեղը ցույց տալ. Տաթևիկ Հայրապետյան Երևանում երթևեկության սահմանափակումներ կլինեն․ հայտնի են ժամերն ու փողոցները Մերժելու ենք ցանկացած առաջարկ, որով կընդունվի «Ալիևյան սահմանադրությունը». Կարապետյան Նոյեմբերի 1-ից մեծ փոփոխություն՝ անձնագրերի և ID քարտերի տրամադրման համակարգում Ֆիքսեք, առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Ադրբեջանին Սյունիքում ճանապարհ տվեց Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու «Մեծ քսանյակի» արտգործնախարարների հանդիպմանը Կոբախիձե. Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը Վիզաների խիստ ստուգումներ և չեղարկումներ․ ԱՄՆ դեսպանատունը կարևոր հայտարարություն է տարածել Օնլայն տաքսիների վարորդներից բողոքները շատ են, միջնորդավճարը շատ է. Նարեկ Կարապետյան Հարձակում՝ ամենամեծ կրիպտոբորսայի վրա. $6 մլրդ ակտիվի կեսը հաջողվել է փրկել Ջրամբար գյուղում գայլերի ոհմակի հարձակման հետևանքով գառներ են անկելԺաննա Անդրեասյանը ռեկտորների հետ քննարկել է բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները Երևան-Սևան ավտոճանապարհին «Opel»-ը բшխվել է ճանապարհի բաժանարար գոտում եղած ծառերին ու հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում «Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասինԱրեգակը մոտ կես միլիոն կիլոմետր տրամագծով հսկայական ելուստ է արձակել, որը, հնարավոր է, չհասնի Երկրին Հայաստանը մտել է մի փուլ, որտեղ բարդ հարցերի ճիշտ լուծումները «այո»-ի և «ոչ»-ի պարզ հակադրությունից դուրս են, բայց ճիշտ լուծումները գտնելու համար հանրային երկխոսություն է պետք. Հովհաննիսյան ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով՝ 10:0 Հայաստանը գտնվում է դիկտատուրայի հաստատման ուղու վրա. Ատոմ ՄխիթարյանՀութիները հայտնել են Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտներ և օդանավակայաններ թիրախավորելու մասին Որոշ ուսուցիչների աշխատավարձը կփոխվի․ ում կվճարեն 300 հազար դրամ 328 մլն դրամ լրացուցիչ հատկացում՝ բարձր մարզական արդյունքներ գրանցած մարզիկների և մարզիչների անվանական թոշակների համար Վենսն ասել է, որ ԱՄՆ-Իրան հակամարտությունը չի վերածվի անվերջ պատերազմի Առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ. եղանակի տեսություն Օմանի ափերի մոտ՝ Հորմուզի նեղուցում, նավ է բռնկվել Խայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, ազգային էլիտան խուժանի մակարդակ է իջնում. Ա. Չալաբյան ԱՄՆ–ում ուղղաթիռներ են բախվել. կա 3 զոհ Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբԻնչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականինՄարդիկ միշտ խուսափում են քաղաքականության հետ որևէ առնչություն ունենալ. Ա. ԿոստանյանՌուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 30-ի դրությամբ Հայտնի է Իսրայելում խորհրդարանական ընտրությունների հաղթողը Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր ԱվետիսյանԼույս չի լինելու Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ G20-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելու համար «Ապօրինի հրահանգներ կատարողները պատասխանատվությունից չեն խուսափելու». Արշակ Կարապետյան Այսօր մրցահարթակ դուրս կգա Ալեքսանդրա Գրիգորյանը․ ծանրամարտի ԱԱ Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք Մահացել է «Իքս մարդիկ» ֆիլմաշարի աստղ Պատրիկ Ստյուարտը Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելԻնձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասինՆկարիչներ, դուք ապագա չունեք. Արշակ ԿարապետյանԻնչպես է հակամարտությունը կենսաբազմազանությունը կանգնեցնում վտանգավոր սահմանագծին«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP, որը կպաշտպանի Հայաստանի ազգային շահերն ու անվտանգությունը