Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ահա թե ինչու չի կարելի նորածիններին ջուր տալ

ՖՈՏՈ

Ջուրը ամենաանվտանգ ու օգտակար ըմպելիքն է բոլոր մեծերի ու փոքրերի համար, սակայն սա չի վերաբերում նորածիններին: Մասնագետները չեն դադարում անընդհատ հիշեցնել ծնողներին, որ մինչև վեց ամսականը ոչ մի դեպքում չի կարելի նորածնին ջուր տալ: Բժիշկ Ալան Գրինը «The New York Times»-ի հետ հարցազրույցում մասնավորապես նշում է.

 

 

 

 

«Մինչ այն պահը, երբ նորածինը կսկսի պինդ սնունդ ընդունել, կրծքի կաթի կամ արհեստական կաթնախառնուրդի մեջ պարունակվող ջուրն առողջ նորածնին լիովին բավարարում է նորմալ աճի համար»:

Բացի նրանից, որ ջուրը չի հագեցնում նորածնին և նվազեցնում է նրա քաշը, այն կարող է նաև ստեղծել լուրջ և պոտենցյալ մահացու իրավիճակ՝ ջրային թունավորում առաջացնելով:

Իսկ ի՞նչ է ջրային թունավորումը. դա վիճակ է, որի դեպքում նորածնի արյան էլեկտրոլիտները ներծծվում են: Դա կարող է ճնշել օրգանիզմի ֆունկցիաները և առաջ բերել այնպիսի երևույթներ, ինչպիսիք են մարմնի ցածր ջերմաստիճանը (36 °C և ցածր), գլխուղեղի այտուցը, անընկալունակությունը և ցնցումները:

Մնացած ախտանշանները ներառում են՝ դյուրագրգիռ վարք, դեմքի այտուցվածություն և նոպաներ:

Եթե դուք կասկածում եք, որ ձեր երեխայի մոտ ջրային թունավորում է, կամ եթե նրա մոտ ցնցումներ են սկսվել, անմիջապես բժիշկ կանչեք:

 

Իսկ ինչի՞ց է առաջանում ջրային թունավորումը:

Պատասխանը պարզ է՝ ջրի ավելցուկից:

«Ջրային թունավորման ռիսկն առավել բարձր է, եթե նորածինը փորլուծության ժամանակ կորցնում է և՛ ջուր, և՛ էլեկտրոլիտներ: Հեղուկի կորուստը պետք է լրացնել կրծքի կաթով, կաթնախառնուրդով կամ էլ ռեհիդրոլի լուծույթով: Ջրազրկման դեպքում ջուրը նորածնի պարագայում ոչ մի օգուտ չի տա: Նման ռիսկ առաջանում է նաև այն դեպքում, երբ կաթնախառնուրդի մեջ ջուրը գերազանցում է թույլատրելի քանակը»:

Իսկ ի՞նչ անել, եթե տոթ է…

Կրծքով կերակրվող նորածիններին լրացուցիչ ջուր տալ պետք չէ, որքան էլ որ եղանակը տաք լինի, եթե, իհարկե, երեխան բավականաչափ սնունդ է ստանում: Երեխան մայրական կաթից ստանում է իրեն անհրաժեշտ բոլոր հեղուկները: Նորածինները, որոնց կերակրում են կաթնախառնուրդով, նույնպես լրացուցիչ ջրի կարիք չունեն, և եթե երեխան կերակրումների միջև ընկած հատվածում ծարավում է, ապա ավելի լավ է նրան կերի լրացուցիչ բաժին տալ:

Իսկ ի՞նչ անել, եթե երեխան ջրազրկված է

Նորածինները կյանքի առաջին ժամերին պետք է միզեն առնվազն մեկ անգամ և առնվազն երկու անգամ ծնվելուց հետո երկրորդ օրը և առնվազն երեք անգամ՝ հետագա կյանքում:   

Ե՞րբ է կարելի երեխային ջուր տալ

Մասնագետները խորհուրդ են տալիս չշտապել և անել դա այն ժամանակ, երբ երեխան ուտում է պինդ սնունդ, այսինքն՝ 6 ամսականից հետո: Խորհրդակցեք մանկաբույժի հետ, պարզեք՝ ինչ քանակի ջուր է պետք տալ երեխային: Երբ կլրանա երեխայի մեկ տարին, այդ ժամանակ նա արդեն կարող է խմել այնքան ջուր, որքան կկամենա: Հիշե՛ք՝ մեկ տարեկանից բարձր տարիքի երեխաների համար ջուրը լավագույն ըմպելիքն է և այն առավել օգտակար է նրանց առողջությանը, քան խանութից գնված ցանկացած հյութ ու քաղցր ըմպելիք:

Թարգմանությունը՝ BlogNews.am

Մինչև 2 միլիոն դրամ՝ 63–72 տարեկան քաղաքացիներին․ նոր նախագիծ «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ»Բոլորովին չեմ վախենում նման իրավիճակից. Թրամփ Պայքարի ոգին չի մարել. Ավետիք ՉալաբյանՓոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագրում. «Փաստ»Փաշինյանը չի կարող խոչընդոտել ազգային միասնությանը․ «Ուժեղ Հայաստան» Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկին Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Անկարայում ձերբակալվել է Ռուսաստանի 34 քաղաքացի Արտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Պետդումայում նշել են Պուտինի դերը հասարակությունը պառակտելու փորձերին հակազդելու գործում Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար Ղազարյան