Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հայ-ռուսական հարաբերությունները միջպետական և քաղաքական բարձր մակարդակի վրա են. Նաղդալյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունները հիմնված են բարեկամության և բարիդրացիական դարավոր ավանդույթների վրա և միջպետական և քաղաքական բարձր մակարդակների վրա են: ՀՀ ԱԺ և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 28-րդ նստաշրջանի մեկնարկին այս մասին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հերմինե Նաղդալյանը:«Զարգանալով մեր ռազմավարական համագործակցությունը նոր մակարդակի է բարձրացել Եվրասիական տնտեսական միությանը միանալու համատեքստում: Երկկողմ հարաբերությունների լայն լուսապատկերում ամենակարևոր տարրերից մեկը տարեցտարի ակտիվացող հայ-ռուսական խորհրդարանական համագործակցությունն է: Դրա վկայությունն են Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի անցյալ տարվա պաշտոնական այցելությունը, Պետական Դումայի նախագահի աշխատանքային այցերը, մեր խորհրդարանների կոմիտեների համատեղ նիստերը և, իհարկե, մեր միջխորհրդարանական հանձնաժողովի ակտիվ աշխատանքները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Նաղդալյանը:

Նա հավելեց, որ հանձնաժողովի պարբերական աշխատանքները թույլ են տալիս ուսումնասիրել տնտեսական համագործակցության վիճակը, բացահայտել խնդիրները և որոշել հեռանկարները, ապահովել անհրաժեշտ համաձայնեցված որոշումները խորհրդարանական մակարդակում: «Մեզ, իհարկե, միավորում է ոչ միայն առևտրատնտեսական համագործակցությունը: Մեզ միավորում են պատմական, մշակութային և հումանիտար կապերը: Առաջիկա նիստում մենք կքննարկենք հայ-ռուսական մշակութային համագործակցության և զբոսաշրջության զարգացման խնդիրները»,-ընդգծեց Նաղդալյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության շրջանակներում իրականացվում են բազմաթիվ ծրագրեր: «Մեր երկրներում պարբերաբար բացվում են տարբեր թեմատիկ ցուցահանդեսներ, անց են կացվում համատեղ համերգներ, թատերական բեմադրություններ, կազմակերպվում են ստեղծագործ մտավորականության հանդիպումներ»,- հավելեց ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Հերմինե Նաղդալյանը կարևորեց նաև երկու երկրների համագործակցությունը զբոսաշրջության ոլորտում: Նա նշեց, որ վերջին ժամանակներում կարելի է խոսել Հայաստանում ռուս զբոսաշրջիկների հոսքի լուրջ աճի մասին: Նրա խոսքով՝ զբոսաշրջությունը կարևոր է նաև նրանով, որ այն երկու ժողովուրդներին ուղղակի հաղորդակցվելու  հնարավորություն է տալիս, բարձրացնում է փոխադարձ վստահության մակարդակը, միմյանց նկատմամբ բարյացակամ վերաբերմունքը: «Մեր նպատակն է մշակութային-ճանաչողական զբոսաշրջության զարգացումը, միջտարածաշրջանային և միջազգային զբոսաշրջային փ ոխանակումների ավելացումը»,- ասաց նա:

Նաղդալյանը վստահություն հայտնեց, որ առաջիկա բոլոր քննարկումները և կատարված առաջարկները իրական խթան կհանդիսանան երկու երկրների առջև կանգնած խնդիրների լուծման գործում:

 

Պուտին. Եվրոպան միգրանտներին չի սերմանում իր արժեքները և հրաժարվում է սեփական ավանդույթներից «Պատրաստվե՛ք երկրորդ Հոլոքոստին․ միայն փոշի կմնա»․ Նեթանյահուի ուղերձը ցնցել է Իսրայելը Կատարի միջնորդները ժամանել են Թեհրան․ Reuters Երկու գոլ՝ ավելացված ժամանակում․ «Ինտեր»-ը վերջին վայրկյաններին հաղթեց «Ֆիորենտինա»-ին Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել Իրանին՝ ինչը շատ հեշտ կլինի, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Աշխաբադի փողոցում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան բնակարաններ Երևան–Աշտարակ ճանապարհի ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը 25/27 Երկուսով քվեախցիկումՎթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ այնպիսի հայտարարություններ անելուց , որոնք կարող են ընկալվել որպես նախընտրական քարոզչություն կամ հակաքարոզչություն Ռուսաստանին միշտ մեղադրել են բոլոր մահացու մեղքերի մեջ․ Պուտին ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելուՏավուշի մարզի Նորաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը. Թուրքիայի նախարար Երևանում բшխվել են «BYD»-ն ու ԱԱԾ կին աշխատակցի «Kia»-ն. վերջինս լքել է դեպքի վայրը. 4 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մшհացել է ՌԴ-ն պատրաստ է վերսկսել բանակցություններն Ուկրաինայի շուրջ նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով 25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Բարսելոնայում երիտասարդական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՎիճաբանություն Երևանում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների Իրանը կոչ է արել վերացնել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԱդրբեջանի միջոցով գաղտնի գործարքներ․ Թրամփի փեսան հայտնվել է աղմկոտ հետաքննության կենտրոնում Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է