Երևան, 28.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հալեպահայ Ալին Մասրլյանը վստահ է՝ կին լինելը չպետք է խանգարի գործարար լինելուն

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
ՀՀ վարչապետի կողմից 2015 թվականին «Լավագույն կին գործատու» անվանակարգում հաղթող ճանաչված հալեպահայ գործարար Ալին Մասրլյանը վստահ է՝ կին լինելը չպետք է խանգարի գործարար լինելուն, մեծ ցանկության դեպքում կինը կարող է և՛ լավ մայր լինել, և՛ լավ գործարար:
 
– Տիկին Մասրլյան, ո՞ր թվականից եք գործունեություն ծավալում Հայաստանում:
 
– 1998 թվականին ընտանիքով Հալեպից տեղափոխվել ենք Հայաստան: 1999–ից հիմնել ենք քաղցրավենիքի և համեմունքների մասնագիտացված «Հալեպ» խանութների ցանցը: Մեր հաջողության գաղտնիքն այն էր, որ այդ տարիներին Հայաստանում արևելյան սննդի մասնագիտացված խանութներ չկային: Համեմունքներ և քաղցրավենիքներ Հայաստան բերելը նոր մշակույթ էր: Այն նոր և թարմ շունչ բերեց հայաստանյան շուկային: Մեր գործունեության սկզբին մենք սնունդը ներմուծում էինք միայն Սիրիայից, բայց, քանի որ 4,5 տարի է Սիրիայում պատերազմ է, Բեյրութից ենք ներմուծում:
 
– Այսօր բազմաթիվ տնտեսական խնդիրներ ունեցող Հայաստանում հե՞շտ է բիզնես սկսելը:
 
– Նման տնտեսության պայմաններում սկսնակ գործարարների առաջ ծառացած խնդիրները շատ են: Երկար տարիներ գործունեություն ծավալած խոշոր բիզնեսներն են փակվում: Հիմա դժվար ժամանակներ են: 1,5 տարի առաջ ցանցի ընդլայնման նպատակով փորձեցինք Գյումրիում խանութ բացել, սակայն մեր գործունեությունը երկար կյանք չունեցավ. պատճառը մարդկանց սոցիալական վիճակն էր: 1999–ին, երբ սկսեցինք մեր գործունեությունը, ևս կային տնտեսական դժվարություններ, բայց դրանք տարբերվում էին այսօրվա տնտեսական խնդիրներից: Հիմա շատ է առաջարկն արտադրողներից և ներմուծողներից, պահանջարկն է քչացել սոցիալական վիճակի պատճառով: Ապրիլյան պատերազմից և հուլիսի դեպքերից հետո հաճախորդների կտրուկ պակաս զգացվեց: Օրենքի մասով էլ խնդիրներ ունենք, երկիրն օրենսդրորեն անընդհատ փոփոխությունների մեջ է, չի կողմնորոշվում ԵՏՄ–ի օրենքները վերցնե՞լ, թե՞ Եվրոպայինը: Այդ պրպտումները հոգնեցնող են:
 
– Հալեպում հարազատներ ունե՞ք:
 
– Պատերազմի պատճառով բոլոր հարազատներս ցրվեցին աշխարհով մեկ: Միայն ամուսնուս քույրն է մնացել Հալեպում: Եղբայրս այն շատերից մեկն էր, ով եկավ Հայաստան և փորձեց հայրենիքում մանկական հագուստի արտադրություն սկսել: Բայց, քանի որ Հայաստանում հագուստի արտադրության մասով միկրո շուկա էր, հաջողություն չգրանցեց: Հիմա ընտանիքը թողել է Հայաստանում և մեկնել Եգիպտոս՝ աշխատելու:
 
– Հե՞շտ է լինել լավ կին և գործարար:
 
– Իհարկե, կան բարդություններ, բայց կան նաև առավելություններ, կարևորը հավատալն է սեփական հնարավորություններին: Երբ սկսեցի բիզնես գործունեությունս, երեխաներս դեռ շատ փոքր էին: Բայց տարիների ընթացքում ունեցած հաջողությունները վկայությունն են այն բանի, որ կարելի է և՛ լավ կին լինել, և՛ լավ մայր, և՛ լավ գործարար:
 
– Լավ կին, լավ մայր, լավ գործարար, իսկ լավ քաղաքական գործի՞չ. Ձեզ այդ դերում տեսնո՞ւմ եք:
 
– Ինձ քաղաքական գործչի դերում չեմ տեսնում: Քաղաքականությունը տանում է դեպի անձնական շահ, ինչն ինձ զայրացնում է: Այն, ինչ հետապնդում է ոչ թե հասարակական շահ, այլ անձնական, ինձ համար խորթ է: Ինչ վերաբերում է քաղաքականության մեջ կանանց ներգրավվածությանը, կարծում եմ, շատ լավ կլինի, որ կանանց թիվն ավելանա քաղաքական կուսակցությունների շարքերում, կինը խաղաղության սիմվոլ է, նա շատ բան կարող է փոխել:
 
Լիլիթ Վահանյան
«Ադրբեջանի ճնշումների ֆոնին նոր քրեական գործ՝ Սերժ Սարգսյանի դեմ»․ Աբրահամյան Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. Բորդյուժա ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Զգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհՓաշինյանի յուրաքանչյուր զիջում Ադրբեջանի համար նոր պահանջ ներկայացնելու նոր առիթ է․ Ուժեղ ՀայաստանՄեր բախտը չի բերել, որ մենք ունենք ադրբեջանա-թուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանԳողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվելՀայ-իրանական սահմանին խայտառակ վիճակ է․ Տիգրան ԱբրահամյանՈչ թե խաղաղության, այլ Ալիևի պատերազմել - չպատերազմելու քմահաճույքի երաշխիքն են Փաշինյանի զիջումները․ Անուշ ՄիրզոյանԻշխանությունների ներկայացրած TRIPP նախագիծը ո՞ւմ շահերն է սպասարկելու. որպես հուշում՝ ոչ Հայաստանի. Ուժեղ ՀայաստանՄաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասինԿարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոնԹրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»Փաշինյանն իր ու իր թիմի վրա դուրս կգա, եթե լրտես է ման գալիս, թող արագ շարժվի այդ ուղղությամբ. Սամվել ԿարապետյանՄենք ցանկացած օր պատրաստ ենք Փաշինյանի ասած արտահերթին, մարդդիկ զզվում են իրենցից․ ԿարապետյանԿասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունըՈւնենք մտավախություն, որ TRIPP-ի շրջանակում Հայաստանի իշխանությունը կարող է Ադրբեջանին հարմարեցնել Հայաստանի օրենսդրությունը․ Մարիաննա ՂահրամանյանԽաղաղությունը չի հաստատվում միայն խաղաղություն ասելով․ Արեգա ՀովսեփյանԻնչպե՞ս գումարը պահել միշտ հասանելի և միաժամանակ եկամուտ ստանալԹրամփը հայտարարել է, որ Եվրոպան ներգաղթի հետ կապված «մեծ խնդիր» ունի Այս մեդալն իմ նպատակներից ու երազանքներից միայն մեկն է. Համլետ Մանուկյան Առանց ստորագրված համաձայնագրի՝ ոչ մի երաշխիք չկա, որ Հայաստանի միջով ճանապարհ ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջ չի առաջադրելու. Մարիաննա Ղահրամանյան2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական վիճակը. Աննա ԿոստանյանԸնդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան «Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա Կոստանյան Ինքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել ԿարապետյանԱդրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան Իշխանության`առանց խաղաղության զիջումների գնալու քաղաքականության հետևանքով Ադրբեջանի ախորժակն ավելի ու ավելի է մեծանում. Տիգրան ԱբրահամյանՍաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ Վարդևանյան Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա ՅոլյանԽաղաղությունը չշփոթեք անվերջ զիջումների հետ. Ադրբեջանի ախորժակն ավելի է մեծանում. Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ինԵթե Ադրբեջանը վաղը հայտարարի, որ չի ստորագրելու խաղաղության համաձայնագիրը, մենք ոչինչ չենք կարողանա անել. Լենա ՄաթևոսյանՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները խուսափում են ժողովրդի ձայնը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր Կամենդատյան21-րդ դարը մերն է լինելու. Արշակ ԿարապետյանՃապոնիայում կարող են ներդրվել օտարերկրյա գործակալի կարգավիճակ և դրա հետ կապված պատժամիջոցներ Ամիօ բանկը ժամկետից շուտ ավարտել է 3 մլրդ դրամի պարտատոմսերի տեղաբաշխումը Իշխանությունների թույլ կառավարման արդյունքում շատերը մեզ հետ խոսում են ուլտիմատումների լեզվով. Արմեն ՄանվելյանՀայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան