Արոնյանը և Մկրտչյանը ոչ-ոքի են խաղացել Եվրոպայի շախմատի ակումբային առաջնության 5- րդ տուրում
ՍՊՈՐՏՆովի Սադում շարունակվող Եվրոպայի շախմատի ակումբային առաջնությունում տեղի ունեցան 5-րդ տուրի հանդիպումները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, 5-րդ տուրում Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Միրչեա-Էմիլիան Պարլիգրասի հետ, իսկ նրա «Պադովա» ակումբը 4.5- 1.5 հաշվով հաղթեց Ռումինիան ներկայացնող «Տիմիշորա» թիմին:
Տղամարդ շախմատիստների առաջնության աղյուսակը գլխավորում է «Ալկալոիդ» ակումբը, որն իր ակտիվում գրանցել է 10 թիմային միավոր: Երկրորդ հորիզոնականում է ընթանում «Սիբիր» ակումբը, որը վաստակել է 9 թիմային միավոր: 7 ակումբ, որոնց թվում է նաև Արոնյանի «Պադովա»-ն, վաստակել են 8-ական միավոր և կսում են 3-10-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով 3-րդ հորիզոնականում է ընթանում «Մեդնի վսադնիկ» ակումբը, իսկ «Պադովա»-ն գտնվում է 7-րդ հորիզոնականում:
Կանանց մրցաշարի 5-րդ տուրում Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի խաղաց Բելա Խոթենաշվիլու հետ, իսկ նրա «Յուգրա» ակումբը պարտվեց «ՆՈՆԱ» թիմին:
5-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Մոնտե Կառլոյի «Սերկլ դ’Եշակ» ակումբը, որն իր ակտիվում գրանցել է 10 թիմային միավոր: Երկրորդ հորիզոնականում ընթացող «ՆՈՆԱ» ակումբը վաստակել է 7 թիմային միավոր, իսկ «Յուգրա» ակումբը, վաստակած 6 թիմային միավորով, ընթանում է երրորդ հորիզոնականում: