Ռուսաստանում սկսել են կառուցել աշխարհում ամենահզոր գիտական միջուկային ռեակտորը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեպտեմբերի 11-ին տեղի Է ունեցել համաշխարհային ատոմային գիտության բնագավառում վերջին տարիների գլխավոր իրադարձություններից մեկը. Դիմիտրովգրադում պաշտոնապես սկսվել Է արագ նեյտրոններով բազմանպատակային հետազոտական միջուկային ռեակտորի՝ ՄԲԻՌ-ի շինարարությունը, որտեղ կիրագործվեն ծրագրեր, որոնք անհրաժեշտ են գլոբալ ատոմային Էներգետիկայի զարգացման համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
ՄԲԻՌ ռեակտորը կառուցվում Է ՌԴ-ի «Ատոմային ռեակտորների գիտահետազոտական ինստիտուտ» պետական գիտական կենտրոնի հարթակում: Ռեակտորի շահագործման հանձնումը նախատեսված Է 2020 թվականին
Նոր ռեակտորի հիմքի վրա պլանավորվում Է ստեղծել Հետազոտությունների միջազգային կենտրոն, որտեղ, մասնավորապես, կուսումնասիրվեն միջուկային վառելիքի նոր տեսակներ, կառուցվածքային նյութեր եւ ջերմակիրներ: Նաեւ ռեակտորը կօգտագործվի տարբեր նշանակության ռադիոիզոտոպների արտադրության բնագավառում: Բացի դրանից, ռեակտորը թույլ կտա հետազոտություններ կատարել բժշկագիտության համար:



