ՊԵԿ-ում խոշոր կառուցվածքային փոփոխություններ են սպասվում. «Հրապարակ»
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ ՊԵԿ-ում խոշոր կառուցվածքային փոփոխություններ են սպասվում: Լավատեղյակ աղբյուրից թերթը տեղեկացավ, որ Վարդան Հարությունյանը մտադիր է փակել քաղաքի տեսչությունները, ստեղծել ՓՄՁ տեսչություն, մեկ մարզային տեսչություն եւ խոշոր հարկ վճարողների տեսչություն: Արդյունքում հարյուրավոր մարդիկ կազատվեն աշխատանքից, այնպես որ՝ այժմ հարկայինում ահուդողի մեջ են, փող աշխատելու տարբերակ չկա, դեռ մի բան էլ կարող է կրճատվեն: Մարզերում հարկային հոսքերը վերահսկելու համար ՊԵԿ նախագահին վստահելի մարդիկ են պետք, եւ այստեղ նորից օգնության են հասնում «գազավիկները»: Հնարավոր է՝ որոշ շրջաններում գազի պետերը դառնան հարկայինի պետեր: Դրանից բացի՝ Հարությունյանը մտադիր է ներքին անվտանգության վարչությունը մտցնել օպերատիվ հետախուզության վարչության մեջ: Վերջերս այս 2 մարմիններում կադրային փոփոխություններ էին եղել:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
3
Ապրիլի 28-ին և 29-ին ջուր չի լինելու․ հասցեներ
4
Մայրը փորձել է փրկել 7-ամյա տղային, բայց 2-ն էլ խեղդամահ են եղել
5
4-ամյա տղան պատահաբար կրակել և սպանել է 2-ամյա եղբորը



