Մոսկվայի Պոկլոննայա լեռան վրա հայկական մատուռ կկառուցվի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄոսկվա քաղաքի պետական շինարարության հարցերով հանձնաժողովը թույլատրել է Պոկլոննայա լեռան վրա Հայ առաքելական եկեղեցու մատուռ կառուցել։ Այս մասին ասված է Մոսկվայի կառավարության կայքում։
Հաղորդվում է, որ մատուռը կկառուցվի Դորոգոմիլովոյի շրջանում՝ Պոկլոննայա լեռան հուշահամալիրի տարածքում։ Այն կառուցվելու է անհատական նախագծով։ Մատուռը կունենա 28 մ բարձրություն, իսկ ընդհանուր մակերեսը կկազմի 725 քառ/մ։
Մատուռի կառուցապատողը Նոր Նախիջեւանի եւ Հայ առաքելական եկեղեցու ռուսական թեմն է, իսկ ֆինանսավորումն իրականացվում է բացառապես ներդրողի միջոցներով։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



