Ադրբեջանական նավթի գինը անկում է ապրել մոտ 3 տոկոսով
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԱդրբեջանական AzeriLight տիպի նավթի արժեքը շարունակում է անկում ապրել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.infoլրատվական կայքը:
AzeriLight տիպի նավթի արժեքը 1,38 դոլարով կամ 2,99 տոկոսով անկում ապրելով` մեկ բարելի համար դարձել է 44,78 դոլար:
AzeriLight տիպի նավթի ամենացածր արժեքը եղել է 2001 թվականի դեկտեմբեր ամսին` կազմելով 19,15 դոլար, իսկ ամենաբարձր արժեքը 2008 թվականի հուլիսին` 149,66 դոլար:
Կապված նավթի գների անկման հետ՝ ինտենսիվորեն անկում է ապրում նաեւ Ադրբեջանի ազգային արժույթը`մանաթը:
Ադրբեջանի կենտրոնական բանկը հայտարարել էր 2015 թվականի դեկտեմբերի 21-ից ազգային արժույթի` մանաթի լողացող փոխարժեքի անցնելու մասին: ԿԲ հայտարարության մեջ նշվում էր, որ արտաքին բացասական ազդակով, այդ թվում նավթի գնի անկումով պայմանավորված` անհրաժեշտություն է առաջացել փոխարժեքը հարմարեցնելու նավթի նոր գներին: