Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Ագուլիս» թատրոնի վերաբացման հարցը կքննարկվի կառավարության նիստում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ագուլիս» տիկնիկային թատրոն-ստուդիայի գեղարվեստական ղեկավար Քրիստ Մանարյանը, թատրոնի հիմնադիր Երվանդ Մանարյանը «Ագուլիսի» վերականգնման հարցի շուրջ զրուցել են  ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարարի առաջին տեղակալ Վահե Ստեփանյանի և ՀՀ վարչապետի օգնական Նարեկ Ադոնցի հետ: «Հանդիպման ընթացքում որոշվեց այդ հ արցը բարձրացնել կառավարության նիստում: Կառավարության ներկայացուցիչները նշեցին, որ քննարկվելու է թատրոնի տարածքը երկարատև օգտագործման վարձակալության պայմանագրով մեզ հանձնելու հարցը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`նշեց Քրիստ Մանարյանը:

«Ագուլիս» տիկնիկային թատրոն-ստուդիան ավելի քան մեկ տարի դադարեցրել է իր գործունեությունը տարածքի անբարենպաստ պայմանների պատճառով: Թատրոնի գեղարվեստական ղեկավարի խոսքով` ՀՀ մշակույթի նախարարությունն անցյալ տարի խոստացել էր միջոցներ տրամադրել այդ փոքր, նկուղային հարկի վերանորոգման համար, սակայն խոստումը չի կատարել:

«Առաջարկեցի սեփականաշնորհել այն, բայց դա էլ անհնար համարվեց: Ներկայումս լիահույս եմ, որ հարցը կառավարության նիստում քննարկելուց հետո ի վերջո կկարողանանք վերանորոգել թատրոնը և նոր ու գունեղ ներկայացումներ բեմադրել»,-ասաց Քրիստ Մանարյանը:

Զրույցի ընթացքում Երվանդ Մանարյանի որդին նշեց, որ ինքն է ներկայացնում թատրոնը, քանի որ հոր համար դժվար է թատրոնի գործունեության հարցերով զբաղվելը: «Նա իր կյանքի յոթանասուն տարիները նվիրել է հայ մշակույթին. մի ամբողջ կյանք: Ես ի պաշտոնե եմ զբաղվում Ագուլիսի հարցերով»,- ասաց նա:

Մանարյանի խոսքով՝ «Ագուլիս» տիկնիկային թատրոնը երբևէ ոչ մի օգնություն չի ստացել: «Չգիտեմ նման այլ թատրոն, միայն սեփական ուժերին ապավինող: «Ագուլիսն» ինքն է եղել իր գլխի տերը, առանց աջակցության: Եվ միշտ էժան տոմսեր է վաճառել, որպեսզի բոլորը կարողանան  գալ և ներկայացումներ դիտել. սա Երվանդ Մանարյանի մոտեցումն է»,-շեշտեց գեղարվեստական ղեկավարը և հավելեց, որ ինքը սեփականության մոլուցքով տառապող մարդ չէ, ուղղակի ուզում է, որ մանուկներն օր առաջ նորից կարողանան Ագուլիսի հյուրընկալ դռները բաց գտնել:

«Ագուլիս» տիկնիկային թատրոն-ստուդիան հիմնադրվել է 1988 թվականին ՀՀ վաստակավոր արտիստ Երվանդ Մանարյանի կողմից: Առաջին ներկայացումը եղել է «Ծույլ փայտահատը», այնուհետև ներկայացումների ցանկը համալրել են «Պոչատ աղվեսը», «Երեք խոզուկները»  և այլ բեմադրություններ:

«Ագուլիս» տիկնիկային թատրոնի առանձնահատկությունն այն է, որ բոլոր ներկայացումներին անմիջականորեն մասնակցում են հանդիսատես երեխաները: Երեխաներն արտասանում, երգում են, որպեսզի ներկայացումը սկսվի, կանչում են թատրոնի ամենաառաջին տիկնիկ Մանչուկին, պատասխանում տիկնիկների հարցերին, օգնում նրանց «դժվար պահերին»` իրականացնելով ներկայացումների հանգուցալուծումները:

Լուսանկարը` Գերման Ավագյանի

 

Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանԶելենսկին Ղրիմի հարցով հստակ ուղերձ է հղել Մոտ 1000 բեռնատար է սպասում Վերին Լարսով անցնելուն Զելենսկին Պուտինին առաջարկել է հանդիպել «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Իրանը բարձրացնում է ԶՈւ մարտունակությունը` ագրեuիայի դեպքում պատասխան տալու համար. Իրանի ՊՆ ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի միջուկային ներուժը․ Թրամփ Իրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններ Պեսկովը նշել է Ուկրաինայի շուրջ բանակցություններին Եվրոպայի մասնակցության պայմանը Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանում Սպանության նախապատրաստություն, ծանր հանցագործություններ, զենքեր. բացահայտումներ Լոռիում Ուկրաինայի զինված ուժերը հարձшկվել են ինքնահռչակ ԼԺՀ-ում քաղաքացիական ավտոբուսի վրա. կան զnհեր Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Թրամփը պատրաստ է Զելենսկուն հրավիրել Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին Վլադիմիր Պուտինը երբեք չի հրաժարվել Զելենսկու հետ խոսելուց․ Ուշակով Ռուբլին էժանացել է, դոլարը` թանկացել. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 1-ի դրությամբ Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանին Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Իսպանական Լա լիգայի 11–րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հաղթեց «Ալավեսին» Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Նոյեմբերի առաջիկա օրերի եղանակը Մшհացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չենՌուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Իտալական Ա Սերիայի 10-րդ տուրի շրջանակում «Միլանը» հաղթեց «Ինտերին»․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Ռուսական ուժերը հարվածել են Կոնոտոպի երկաթուղային կայարանին և Օդեսայի մոտ բեռնատար նավ խոցել Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԻրանում նոր՝ ավելի երիտասարդ և եռանդուն առաջնորդի իշխանության գալով, այդ երկրի գործելաոճը դարձել է շատ ավելի հարձակnղական և առանց «սեթևեթանքների». Վարդան Ոսկանյան Կիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին hարվածները դադարեցնելու Թրամփի պահանջները. Ուշակով Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտը» հաղթեց «Արարատին» Արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը ՀՀ-ում. Նիկոլ Փաշինյան 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում, տարբեր աստիճանի մարմնական վնաuվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի մարմինը՝ հրшզենային վնաuվածքով․ ՊՆ Իրանի ԱԱԽ քարտուղար Ռեզայի․ Իրանի առաջադրած յոթ պայմանները պետք է կատարվեն Նոյեմբերի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 6-ին, 7-ին, 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԶինծառայող է մահացելԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ