Մխիթարյանն իրականացրեց Ապրիլյան պատերազմում զոհված փոխգնդապետի որդու երազանքը (լուսանկարներ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆArmsport.am-ը գրում է.
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն իրականացրել է Արցախյան քառորյա պատերազմում հերոսաբար զոհված փոխգնդապետ Օնիկ Գրիգորյանի որդու` Հովիկի երազանքը:
«Նվիրենք նրանց հեքիաթ» խորագիրը կրող ծրագրի շրջանակներում իրականացվում են արցախյան պատերազմի հերոսների երեխաների երազանքները։ Հովիկի երազանքը Հենրիխ Մխիթարյանին տեսնելն էր։ «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբի ղեկավարության շնորհիվ այն իրականություն դարձավ։
Հովիկը իր ընտանիքի հետ միասին կարողացավ ներկա գտնվել Հայաստան - Չեռնոգորիա հանդիպմանը: Խաղից հետո երեխան հանդիպեց իր ֆուտբոլային կուռքի հետ, ստացավ նրա ինքնագիրը և լուսանկարվեց Մխիթարյանի հետ:



1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



