Հետախուզվողին հայտնաբերեցին Սոչի-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեպտեմբերի 9-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Սոչի-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանի գծային բաժին բերման է ենթարկվել Միսակ Բ.-ն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե 2013 թ. մարտի 15-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով (Խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով):
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



