Այսօր՝ նոյեմբերի 13-ը Փարիզում ԻՊ-ի գործած ողբերգական ահաբեկչությունների առաջին տարելիցի օրն է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ2015թ. նոյեմբերի 13-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինները իրականացրեցին արյունալի ահաբեկչությունների շարք, որը խլեց 132 մարդու կյանք:
Ողբերական դեպքերի առաջին տարելիցի կապակցությամբ այսօր Փարիզում կանցկացվեն անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություններ և միջոցառումներ:
Երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդը Փարիզի քաղաքապետ Ան Հիդալգոյի ուղեկցությամբ պատրաստվում է այցելել բոլոր այն վայրերը, որտեղ 1 տարի առաջ իրագործվել են հարձակումները: Բացի դրանից՝ նախագահը կհանդիպի զոհվածների հարազատներին:
Մինչդեռ փարիզյան «Բատակլան» համերգասրահում, որտեղ ահաբեկիչների իրականացրած պայթյունից զոհվել էր մոտ 100 մարդ, կայացել է համերգ՝ հանրահռչակ երաժիշտ Սթինգի մասնակցությամբ:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



