Նոր Զելանդիայի ափերի մոտ հզոր երկրաշարժ է տեղի ունեցել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆոր Զելանդիայի ափերի մոտ հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է BBC-ն:
ԱՄՆ երկրաբանական ծառայությունն արձանագրել է 7,4 մագնիտուդով ցնցումներ: Մասնագետների տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Քրայսթչերչ քաղաքից 95 կմ հեռավորության վրա:
Այդ քաղաքը մինչև հիմա ամբողջովին չի վերականգնվել 2011 թ. ավերիչ երկրաշարժից հետո, որը 185 մարդու կյանք է խլել:
Նոր երկրաշարժի հետևանքով զոհերի և ավերածությունների մասին տեղեկություն դեռ չի ստացվել, թեև հարևան քաղաքների բնակիչները նշում են, որ նկատելի ցնցումներ են զգացել:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



