Դե Նիրոն Թրամփի հաղթանակը համեմատել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱմերիկացի հայտնի դերասան Ռոբերտ դե Նիրոն ներկայացրել է ԱՄՆ նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփի հաղթանակի վերաբերյալ իր տպավորությունը: Այս մասին նա հայտնել է The Hollywood Reporter-ին:
«Ինձ այնպես եմ զգում, ինչպես զգում էի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումից հետո»,- նշել է Դե Նիրոն:
Դերասանի խոսքով՝ հիմա պետք է «պարզապես հետեւել, թե հետագայում ԱՄՆ-ում ինչ տեղի կունենա»: Ըստ որում՝ նա նշել է, որ Թրամփին «կհետեւեն շատ, շատ, շատ, անչափ շատ մարդիկ»:
Նոյեմբերի 10-ին Դե Նիրոն խոստովանել է, որ հրաժարվել է քաղաքական գործչի դեմքին հարվածելու իր նախկին ցանկությունից: «Հիմա ես դա չեմ կարող անել, նա նախագահն է: Եվ ես պետք է հարգեմ այդ պաշտոնը»,- պարզաբանել է նա:
1
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
2
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
3
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
4
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
5
Տարադրամի փոխարժեքն այսօր․ ինչպես է փոխվել դոլարի, եվրոյի և ռուբլու արժեքը



