Երևան, 21.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Անդրադարձել ենք այն սիրված երգերին, որոնք կարոտում ենք. Գարիկ Պապոյանի եւ Սոնա Ռուբենյանի առաջին համատեղ համերգը (ֆոտո, տեսանյութ)

ԼԱՅՖ

Գարիկ Պապոյանի եւ Սոնա Ռուբենյանի համագործակցության արդյունքում հայտնի հայկական հիթերը նոր շունչ են ստացել: Երաժշտասերների կողմից էլ բավականին դրական ընդունվեց նրանց ներկայացրած հայկական երգերի մշակումները:

Եւ ահա, ինչպես սպասվում էր` Գարիկի եւ Սոնայի հաջողված նախագիծն ունեցավ իր տրամաբանական շարունակությունը` համերգի տեսքով, որը կայացավ երեկ` նոյեմբերի 13-ին, Vitamin ակումբում:

Ինչպե՞ս ստեղծվեց այս նախագիծը, ինչպե՞ս են արձագանքել երգիչները` լսելով իրենց երգերի cover տարբերակները եւ ո՞ր երգերն են նախընտրում հենց իրենք` Սոնան եւ Գարիկը: Հարցերի պատասխանները ճշտեցինք նրանցից.

«Երգերը շատ բազմաժանր են: Ժամանակին այս նախագիծը սկսեցինք ռաբիզ երգերի cover տարբերակներով, իսկ հետագայում այն փոխեց իր խորագիրը` դառնալով հայկական երգերի cover-ներ: Մենք անդրադարձել ենք այն սիրված երգերին, որոնց կարոտում ենք, քանի որ քիչ ենք լսում: Վերցրել ենք այն երգերը, որոնց բառերը, կամա, թե ակամա, բոլորը գիտեն եւ երգում են»,-նշեց Գարիկը` ավելացնելով, որ Սոնայի հետ համագործակցելու ցանկությունը պատահական չի եղել, քանի որ ինքը երգչուհու քայլերին հետեւել է նրա կարիերայի սկզբնական շրջանից.

«Ես «Հայ Սուպերսթար» նախագծի ժյուրիի կազմում էի, երբ Սոնան եւս մասնակցեց այդ մրցույթին: Նա այն քիչ մարդկանցից էր, որի երգեցողությունն ինձ տպավորեց: Եւ երբ փնտրում էի այն երգչին, որը կարող էր այս դերը ստանձնել, Սոնա Ռուբենյանը իմ ցուցակի առաջին շարքերում էր, քանի որ մեզ պետք էր նաեւ մեկը, որը բացի լավ երգելուց` կկարողանար նաեւ լավ նվագել, ինչը հրաշալի է ստացվում Սոնայի մոտ»:

Սոնա Ռուբենյանն էլ իր հերթին նշեց, որ մեծագույն հաճույքով է աշխատել այս նախագծի շուրջ.

«Շատ հետաքրքրիր էր հետեւել այդ երգերի փոխակերպան գործընթացին, քանի որ այդ փոփոխությունները շատ ծայրահեղ են եղել: Ինքս մեծ սիրով եմ այս երգերը երգում»,-նշեց երգչուհին, որը մշակված cover-ներից հատկապես առանձնացրեց «Սրտի բանալի» եւ «Նամակ» երգերը: Մինչդեռ Գարիկը դժվարացավ ասել, թե որ երգերն է առավել նախընտրում.

«Բոլորն էլ իմ երեխաներն են, չեմ կարող առանձնացնել որեւիցե մեկը»,-կատակով նշեց երաժիշտը:

Հետաքրքիր էր նաեւ իմանալ` արդյոք նախագծի պրոդյուսերը տեղեկացրե՞լ էր տվյալ երգերի կատարողներին նրանց երգերը մշակելուց եւ ներկայացնելուց առաջ եւ ի՞նչ արձագանքների է արժանացել նախագիծը վերջիններիս կողմից.

«Բացի տվյալ երգերի կատարողներին տեղյակ պահելուց` պարզապես, նաեւ հետաքրքիր էր իմանալ, թե ինչպես է դա արվում օրենքի տեսանկյունից: Երաժիշտների հետ խոսելիս հասկացա, որ ընդհանրապես նման խնդիր չկա, նույնիսկ, ուրախ էին, որ իրենց երգերի cover տարբերակներն ենք ներկայացնում»,-ասաց Գարիկը` հույս հայտնելով, որ համերգը վերջինը չի լինի, քանի որ իր իսկ խոսքով` երգերի վրա շատ երկար են աշխատել:

Ի դեպ, համերգի ընթացքում բացի արդեն հանդիսատեսին հայտնի 8 երգերի մշակումներից` Սոնան եւ Գարիկը ներկայացրեցին եւս 12 սիրված երգերի cover տարբերակներ:

Հետաքրքիր համերգային ծրագրի կատարումներից երկուսը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

Սյունե Առաքելյան

NEWS.am STYLE

Ռուբիոն անհրաժեշտ է համարել ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ առաջնորդների պարբերական խորհրդակցություններըԱռաջին կուրսեցիների ուսման վարձը կփոխհատուցվի 100%-ով, ուսանողները կստանան նաև կեցության աջակցություն․ նոր նախագիծԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՄխիթարյա՞ն, թե՞ Սուչիչ. Կիվուն ընտրության առաջ է Ատալանտայի հետ խաղից առաջՀզոր փոթորիկը գրեթե ամբողջությամբ ավերել է Բրազիլիայի Տուպանսիրետան քաղաքըԱդրբեջանցիները փորձում են յուրացնել նաև Սպենդիարյանի «Ալմաստ» օպերանՏեղումները կլինեն ինտենսիվ․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 21-ից 25-ինԵրբ ամբողջ Հայաստանը մի թիմ էր․ Նիկիտա Սիմոնյանն ու «Արարատ-73»-ըԳազից մինչև գույքահարկ. սահմանամերձ բնակիչների արտոնությունները կերկարաձգվենՏափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերաններըՀայաստանի 3 ծանրորդ կմասնակցի օլիմպիական վարկանիշային մրցաշարինԱրցախցիները կարո՞ղ են ընտրել՝ անձնագրում նշվի Հայաստան, թե՞ Ադրբեջան Մի՛ սրտնեղեք «կիսատ» բառից, ձեր ամեն ինչն է կիսատ՝ խոստացված սահմանազատումը, խոստացված խաղաղությունը, հիմա էլ ուզում եք կիսատ դարձնել մեր Սահմանադրությունը. Մարիաննա ՂահրամանյանՎարդենյաց լեռնանցքում անձրև է տեղում․ հանրապետության բոլոր ավտոճանապարհները բաց ենՄայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողությունԼեհաստանի իշխանությունները հայտնել են երկրի տարածքում ռուսական 2 հրթիռի և մեկ ԱԹՍ-ի ընկնելու մասինՍուտ N3․ ԵՊՀ ռեկտորի հաջորդ մանիպուլյացիան. Մենուա Սողոմոնյան«Առանց իր առաջարկի էլ իրեն կհեռացնենք» Կարապետյանի արձագանքը Փաշինյանի առաջարկինԱՄՆ-ն և Իսրայելը կարող են նոր հարձակում իրականացնել Իրանի վրաՎանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, վիրավորներից 2-ն անչափահաս ենՀՊԼ․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Վան»-ին Այն մասին, թե ով է Հայաստանում փորձում շարունակ ահաբեկել մեր ժողովրդին, և ինչու է դա մինչև հիմա մասամբ ստացվել․ ՉալաբյանՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 20-21-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 22-ին նույնքան կնվազի Բառախաղի մի՛ դիմեք, ես խոսել եմ ԶՈւ-երում ոչ մարտական պայմաններում մահացության դեպքերից` ներկայացնելով պաշտոն, աղբյուր, դատախազությանը հղում արված տվյալներ. Մարիաննա ՂահրամանյանԻ գիտություն ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի աթոռը զավթած սուբյեկտիԱյսքան պատերազմներ բերած քաղաքական ուժը չի կարող խոսել խաղաղությունից․ տեսանյութՌուսական հրթիռներ են ընկել Լեհաստանի տարածքում․ կործանիչները բարձրացվել են օդ «Նոր Յալթա՞», թե՞ քաղաքական շոու. ի՞նչ է գրում համաշխարհային մամուլը Թրամփ–Սի–Պուտին պատմական հանդիպման մասինՌուսական գազի գնորդները կբախվեն առավելագույն գնաճի հետԱրման Աբովյանը հանդիպել է Շտեֆան Կոտրեի հետ. հանդիպման առանցքային թեման Գագիկ Ծառուկյանի ապօրինի կալանավորումն էր Ավանդական ծիրանից մինչև արքայանարինջ և էկզոտիկ լայմ․ տեսանյութ Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանն ամփոփել են կանաչ ձեռներեցության ծրագրի երրորդ փուլը Հայաստանում առանց դատավճռի կալանավորների թիվն աննախադեպ և անթույլատրելի բարձր է. Ավետիք ՉալաբյանՀարգում ենք Բաքվի և Երևանի ուղիղ երկխոսություն վարելը. կարգավորման ներկայիս փուլը մեկնարկել է հենց ռուսական կողմի նախաձեռնությամբ. Զախարովա Ողբերգական պայթյուն Թբիլիսիում․ Հայաստանը ցավակցություն է հայտնել Վրաստանին ՌԴ-ի հետ սահմանն ամբողջությամբ կփակվի․ հայտնի է այդ երկրի որոշման պատճառը Ռոմանոս Պետրոսյանի հետ բանավեճին պետք է Դավիթ Ղազինյանը մասնակցի․ «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ Հայաստանում ճանապարհային վթարների հետ կապված նոր փոփոխություններ են նախատեսվում Պուտինը պшտերազմ է մղում ամբողջ Եվրոպայի դեմ. Մերց Ի՞նչ է սպասվում ռուբլու փոխարժեքին 2027 թվականին«Պալաչի» եղբայրը՝ ազատազրկված թմրամիջոցների իրացման գործով Ինչ եղանակ սպասել դեկտեմբերին․ ձմեռը կսկսվի՞ խիստ ցրտերովԱնկախության հռչակագիրը մեր ժողովրդի ծննդականն է. դրանից հրաժարվելն անթույլատրելի է. Արմեն ՄանվելյանՍոֆթԿոնստրակտն ու Հայաստանի ֆրանսիական համալսարանը նոր հուշագիր են ստորագրելԱմիօ բանկն ու «Փարվանյան քոնսալթինգը» միավորում են հնարավորությունները՝ նպաստելու միջազգային բրենդների մուտքին ՀայաստանՍամվել Կարապետյանը, որը մեծ ներդրում է ունեցել հայ ժողովրդի կյանքում, այսօր գտնվում է բանտում միայն այն պատճառով, որ խոչընդոտում է ներկայիս իշխանություններին. տեսանյութ Փարիզի արվարձանում գտնվող 18-հարկանի բնակելի շենքում hրդեհ է բռնկվել. կա զnh և վիրավnրներ Դավիթ Բեկի փողոցում բшխվել են «SHACMAN»-ը և «Mitsubishi»-ին. մի քանի րոպե անց կրկին բшխվել են մեկ այլ բեռնատարն ու մարդատարը Միասնական ընդդիմությունը վստահ է իր դիրքորոշման և ընդունած որոշումների մեջ. Ցոլակ ԱկոպյանԵրկուշաբթի կհրապարակվի Սահմանադրության նախագիծը. Փաշինյան