«Ուզում եմ գոնե երկու երեխա էլ ունենալ». Լայանան 31 տարեկան է
ԼԱՅՖLife.panorama.am-ը գրում է.
Հանգստյան օրերը երգչուհի Լայանայի համար տոնական են անցել, իսկ տոնական տրամադրության պատճառը երգչուհու ծննդյան օրն է եղել: Life.panorama.am-ի հետ զրույցում Լայանան նշեց, որ մեծանալուց չի վախենում.
«Ես լավատես մարդ եմ ու շատ դրականորեն եմ ընդունում յուրաքանչյուր տարիք: Եթե մեծանում ես, նշանակում է ապրում ու վայելում ես այս հրաշք կյանքը: Շատ կարեւոր է, որ իզուր չեն ապրածդ տարիները, մեծանալ, նշանակում է աճել մասնագիտական ասպարեզում, ինչպես նաեւ ընտանիքում: Մեծանալ նշանակում է համալրել ընտանիքդ, ապրածդ ամեն օրն իմաստով լցնել: Հիմա ուրախությամբ եմ ասում` դարձա 31 տարեկան»,- մեզ հետ զրույցում նշեց Լայանան ու միաժամանակ նկատեց, որ ծննդյան օրը փոքր-ինչ տխրում է.
«Նույնիսկ չգիտեմ` սիրում եմ ծննդյանս օրը, թե ոչ: Մի տեսակ զգում եմ, որ տխրում եմ այդ օրը, կամ էլ գուցե առավել զգացմունքային եմ դառնում, որովհետեւ զգում եմ, թե ինչքան մարդ, հարազատ ու ընկեր է հիշում եւ շնորհավորում ինձ»:
Լայանան իր կյանքում երեք ձեռքբերում է առանձնացնում.
«Ես ունեմ երեք ձեռքբերում, որոնք ինձ տրվել են Աստծո կամոք, դրանք են` ընտանիքս, մասնագիտությունս եւ ընկերներս: Այս երեքով լիարժեք եմ ինձ զգում»,- հավելեց նա:
31-ամյա երգչուհին չթաքցրաց ծննդյան օրվա երազանքը.
«Տարիներ առաջ իմ ամենաբաղձալի երազանքը մայրանալն էր, հիմա, Փառք Աստծո, Էլինայիս ունեմ: Այս անգամ երազանքս կրկին բալիկների հետ է կապված` ուզում եմ գոնե երկու երեխա էլ ունենալ. Առաջ Աստված, տեսնենք ինչպես նա կկամենա»,- զրույցն ավարտեց Լայանան:
Հեղինակ` Անուշիկ Մելքոնյան
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
3
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



