Հայաստանի երիտասարդ բռնցքամարտիկները մեկնեցին Սանկտ-Պետերբուրգ
ՍՊՈՐՏԲռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը մեկնել է Սանկտ-Պետերբուրգ, որտեղ, «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նոյեմբերի 17-27-ը տեղի կունենա աշխարհի երիտասարդների առաջնությունը:
Հայաստանի երիտասարդների հավաքականը գլխավորում է ավագ մարզիչ Վազգեն Բադալյանը: Նոյեմբերի 17-ին տեղի կունենան առաջնության վիճակահանությունն ու կշռման արարողությունը:
Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն 49 կգ քաշային Արսեն Աբգարյանը, 52 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը, 56 կգ քաշային Վահե Բադալյանը, 60 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը, 64 կգ քաշային Տոնի Գալստյանը, 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



