Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Պատերազմի մեջ գտնվող երկրի քաղաքացին պետք է ռազմական բավարար հմտություններ ունենա

ԲԼՈԳ

Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

25 տարի է՝ մենք պատերազմի մեջ ենք: Հրադադարն այդ պատերազմի վիճակներից մեկն է միայն: Այս առումով օրակարգում ոչինչ չի փոխվել, ավելին՝ այն այսօր առավել է սրվել:

Ի՞նչ ունենք այսօր... Ունենք ամենից կայացած պետական ինստիտուտ՝ բանակը (զինված ուժեր): Ունենք նրա համար անհրաժեշտ, այդ թվում՝ հարձակողական բնույթի զինտեխնիկա, որն ունակ է ապահովել անհրաժեշտ խնդիրների առնվազն մի զգալի մասի լուծումը: Ունենք չլուծված ԼՂ խնդիր: Ունենք ռազմական առումով պարբերաբար հոխորտացող ու այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկող հակառակորդ: 
Եթե ապրիլյան դեպքերը չլինեին, հավանաբար առկա վտանգի ընկալումը կմնար նույնը՝ բթացած, պասիվ, անտարբեր: Ապրիլից հետո որոշ բաներ փոխվել են: Սակայն սպառնալիքի ու վտանգի մեր ընկալումներում ոչ այն չափով, որ վստահորեն նշենք, թե հաջորդ նման իրավիճակին մենք՝ հատկապես քաղաքացիներս, հատկապես հոգեբանորեն ու ֆիզիկապես առավել պատրաստ կլինենք:

Եթե հարևան երկիրն ամեն օր հայտարարում է, որ խնդիրը լուծելու է ռազմական ճանապարհով, մենք բոլորս (քաղաքացուց մինչ չինովնիկ) նրա այդ դիտարկումները հետայսու առավել լուրջ պետք է ընդունենք ու հասկանանք, թե մենք որքանով ենք դրան պատրաստ: Իհարկե, զինված ուժերն ու բանակը պատրաստ են, սակայն ԼՂՀ ու ՀՀ քաղաքացին որքանո՞վ է պատրաստ, որքանո՞վ է տիրապետում զենքին, ռազմական պատրաստվածության նվազագույն գիտելիքներին, որքանո՞վ է նա ընդհանրապես ունակ ընդհանուր մոբիլիզացիայի պարագայում ապահովել իր վրա դրած երկիրը պաշտպանելու պարտականությունները...

Մենք թվաքանակով փոքր ազգ ենք, ու մեզ համար ռազմական գործողությունների վերսկսման դեպքում ամեն հերոսական քայլ ունենում է լրջագույն անդրադարձ: Իրականում մեզ ռազադաշտում նահատակ հերոսներ պետք չեն: Մեզ պետք են քաղաքացիներ, ովքեր հստակ գիտեն իրենց անելիքը ռազմական գործողությունների պարագայում: Պարզ է, որ դրա համար ժամանակ է պետք, սակայն պետք է օր առաջ սկսել ու երկար-բարակ քննարկումներ չանել, քանզի պատերազմը վաղուց ծեծում է մեր դուռը, իսկ մենք ծանր ու թեթև ենք անում:

Կարծում եմ՝ այս ուղղությամբ առաջին ու կարևոր քայլերից մեկը բուհ-երում ռազմական ամբիոնների վերաբացումն է, ուսանողների ու դասախոսների համար ռազմական հմտությունների անցկացման պարտադիր դասընթացների անցկացումը: Եթե բանակը ազգինն է, ազգն էլ՝ բանակինը, ապա բոլորս մեկի պես պետք է ունակ լինենք խնդիրները լուծելու: Իսկ դա նշանակում է, որ առանց ռազմական առումով գրագետ ու հմտություն ունեցող քաղաքացու ազգ-բանակը չի կարող իրողություն դառնալ:

Հ.Գ. Այս մասին շատ է խոսվել, ինքս էլ բազմիցս եմ անդրադարձել: Ինչ-որ հատվածային քայլեր արվել են, սակայն պատերազմով երկրում դա բավարար չէ: Ասում եմ՝ հետո հանկարծ խոսքով ընկնենք, ուշ չլինի:

Երևանում մարդատար ավտոբուս է կողաշրջվել. կան վիրավորներ Հաստատուն քայլերով շարժվում ենք առաջ. մեր նպատակն է դարձնել Գավառը ավելի զարգացած, նոր հնարավորություններով լի համայնք. տեսանյութԱՊՊԱ համակարգում խափանում է․ վարորդները հայտնվել են փակուղում Առանց Խաղաղության համաձայնագրի՝ ոչ մի TRIPP. Արեգա ՀովսեփյանԵրևանում ավտոբուսը կողաշրջվել է․ 11 վիրավnր կա Այն մասին, թե ինչու Ալիևյան սահմանադրությունը ոչ մի դեպքում չպետք է դրվի հանրաքվեի. Ավետիք ՉալաբյանՀայաստանը կարող է հեռացվել ՀԱՊԿ-ից՝ անդամավճարները չվճարելու համար. Մասադիկով ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին Ամիօ բանկն ընդլայնում է մասնաճյուղային ցանցը․ նոր մասնաճյուղ՝ Մալաթիա-ՍեբաստիայումԻրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին. Մալեքի «Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ ԱսրյանԱրմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia Forum 2026-ում Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա Փաշինյանը ՀՀ սահմանների ներսում գտնվող տարածքներն «անկլավներ» եզրույթով որակելով խախտում է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը, ըստ այդմ՝ նաև Սահմանադրությունը. Աննա ԿոստանյանՄասկն ավելի քան 445 միլիոն դոլար է ծախսել հանրապետականներին աջակցելու համար. Bloomberg «Երրորդ փորձի» առասպելը. Սուրեն Սուրենյանց Տարածաշրջանի երկրներին վերջնագիր է ներկայացվել․ իրանցի պաշտոնյա Արտաշատի խճուղում «Toyota»-ն վրաերթի է ենթարկել ազգությամբ հնդիկ հետիոտնի․ նա հիվանդանոցում է Գավառ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Իսրայելյանը բնակիչների հետ հանդիպումներն ամփոփում է իր ծննդավայր Հացառատում. Աննա ԿոստանյանՍտեփանավանում գազամատակարարման դադարեցում կլինի Գազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութԿյանքից հեռացել է ճապոնացի հայտնի գրող Ռյու Մուրակամին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 4 վարչական շրջաններում և 7 մարզերում Քաղաքական պատասխանատվությունը պահանջում է կա՛մ ընդունել սեփական տնտեսական քաղաքականության ձախողումը և հեռանալ. Հ. Կամենդատյան Եղանակը կփոխվի․ երբ կզգացվի ձմռան շունչըԱՄՆ-ն խոշոր նվիրատվություն է կատարել Հայաստանի սահմանապահ զորքերին Կենդանիներ պահելու նոր կանոններ․ խախտումների համար՝ խոշոր տուգանքներ Պլանային դադարեցումներ․ գազ չի լինի մինչև 18:00-ն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ AI-ն բացահայտել է համացանցի անվտանգության լուրջ սպառնալիք. հազարավոր կայքեր անջատվել են ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուժգին երկրաշարժ. կան զոհեր և վիրավորներԹուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան 3 փաստ, որ չգիտեիք Գառնիկ Դավթյանի մասինԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ պայքարում են վիրավորների կյանքի համար ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Մեսսին առանձնացրել է իր կարիերայի ամենակարևոր գոլերը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է կազմակերպությունից Հայաստանի դե ֆակտո դուրս գալու մասինՀոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգ