Երևան, 25.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Էրիկը` «X Factor»-ում գյուղացի տղային ծաղրելու, հաղորդման ռեյթինգը բարձրացնելու և ժյուրիի աղմկահարույց պահվածքի մասին

ԼԱՅՖ

Asekose.am-ը գրում է.

Երեկվանից համացանցում բուռն քննարկվում է «X Factor» նախագծի մասնակիցներից մեկի` Դրախտիկ գյուղից եկած 17 տարեկան Եղիշեի ելույթի ժամանակ  ժյուրիի անդամների պահվածքը: Համացանցային օգտատերերից շատերին զայրացրել էր հատկապես այն հանգամանքը, որ ԱնդրենԳարիկ Պապոյանը, Էրիկն ու Շուշանիկ Արևշատյանը ծաղրում էին երիտասարդին, նրա գյուղացի լինելու հանգամանքը և այդ ամենն անում էին հաղորդման ռեյթինգը բարձրացնելու համար: Asekose.am-ը կապ հաստատեց Էրիկի հետ` այս ամենի վերաբերյալ նրա մեկնաբանությունը ստանալու նպատակով:

«Ես կարող եմ խոսել միայն իմ անունից, քանի որ ժյուրիի անդամներից յուրաքանչյուրն ունի իր խոսքը: Ես ցանկացած մասնակցի, անկախ նրանից, թե ինչ ժանրում է նա ելույթ ունենում, վերաբերվում եմ միանշանակ հարգանքով: «X Factor» նախագիծը մարդիկ մի փոքր այլ կերպ են ընկալում. բացի երգի մրցույթից, այն նաև շոու է, եթերի ժամանցային հաղորդում, դրան պետք է թեթև վերաբերվել: Առհասարակ, ոչ մի մասնակցի ժյուրիի անդամներից և ոչ մեկը չի ծաղրում: Միգուցե, ընթացքում լինում են հումորներ, սակայն դա էլ մեր առօրյան է ուրախ դարձնում: Մասնակիցներ կան, ովքեր իրենք իրենց ասածի վրա են սկսում ծիաղել: Եթերից մարդիկ շատ այլ կերպ են ընկալում այդ ամենը, նմանեցնում են ծաղրանքի, որը բացարձակապես չկա: Ցավում եմ, որ մարդիկ այդպես են մտածում:  Ես շատ կուզեի, որ նա անցներ, չնայած, որ շատ բաներով հետ էր մյուս մասնակիցներից, ովքեր կրթված են, զարգացած են, հարցերին նորմալ պատասխանում են և տարրական էմոցիաներ ունեն, կյանք կա նրանց մեջ: Բայց դա չի նշանակում, որ 21-րդ դարում կարելի է լինել աշխարհից կտրված, մեր ցանկությունն այն է, որ մարդիկ մի փոքր ակտիվ լինեն: Կապ չունի, թե որտեղից ես եկել, կարելի է այնպես անել, որ տարրական հարցերին կարողանաս պատասխանել: Դրանով արդեն «X Factor» չպետք է զբաղվի, դրանով պետք է սկսեն զբաղվել դեռ դպրոցից, լինում են մասնակիցներ, ովքեր չեն կարողանում պատասխանել այն հարցին, թե ինչ ակնկալիք ունեն այս նախագծից: Երբեմն գալիս  են մարդիկ, ովքեր չեն կարողանում իրենց լիարժեք ներկայացնել, ու տպավորություն է ստեղծվում, որ որևէ մեկը ծաղրում է նրան: Այստեղ խնդիրն արդեն կապված է ինտելեկտի հետ: Այն ասեկոսեները, որ եթե գյուղից է մասնակիցը, այլ կերպ ենք վերաբերվում, սխալ է, հակառակը` մենք գյուղից եկածներին ավելի ենք սատարում, փորձում ենք անցկացնել: Քանի որ նախագիծը կարճաժամկետ է, պետք է աշխատես նրանց հետ, ով ավելի արագ է ընկալում քո ասածն ու անում է այն, ինչ պահանջում ես նրանից: Չեմ կարծում, որ ոչ-ի մեջ ինչ-որ վատ բան կա, քանի որ, հավատացեք, որ շատ ավելի տաղանդավոր մարդկանց են ոչ ասում»:

Անդրադառնալով այն փաստին, որ մարդկանց կարծիքով`ժյուրիի անդամները դա արել են ` հաղորդման ռեյթինգը բարձրացնելու նպատակով` Էրիկը նշեց.

«Ես որևէ մեկի ռեյթինգի մասին երբեք չեմ մտածում, առաջին հերթին մտածում եմ այն ամենի մասին, ինչ ունեմ ստեղծած: Ես շատ երկար եմ մտածել նախագծին մասնակցելուց առաջ, ինքս իմ մեջ քննարկել` արդյո՞ք արժե մասնակցել, քանի որ գիտեմ, որ մարդիկ բացասական են վերաբերվում դրան: Միշտ էլ գտնվում են մարդիկ, ովքեր անիմաստ բաներ են խոսում` անկախ նրանից` դու ինչ-որ բան  լավ ես անում, թե վատ»:

Հեղինակ` Լիլիթ Նավասարդյան

 

Վարդաշենի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 12 քաղաքացի. հրդեհը մարվել է ԵՄ-ն նոր ներդրումային նախաձեռնություն է մեկնարկում Կենտրոնական Ասիայում Ռուսաստանում տարեկան գնաճը հասել է 5,82 տոկոսի Հունիսի 25-ին, 26-ին և 29-ին լույս չի լինելու Հյուսիսային Կալիֆոռնիայում տեղի է ունեցել վերջին գրեթե 90 տարվա ամենաուժեղ երկրաշարժը ՓԾ ծառայողները Ներքին Կարմիրաղբյուրում և Դովեղում փրկարարական ուսումնավարժություններ են իրականացրել Մեկ օրում Հորմուզով անցել է շուրջ 72 նավ. Ռայթ Ուժեղ քամու հետևանքով Մեծամոր քաղաքում ծառեր են տապшլվել Ի՞նչ եղանակ է սպասվելու հունիսի 25-ից 29-ին Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց ԱԱ-2026․ Բոսնիա-Հերցեգովինայի եւ Կատարի մեկնարկային կազմերը Ընտրություններից հետո՝ արտադրողը մենակ իր խնդիրների դեմ․ Գոհար ՂումաշյանԱկնալիճում բախվել են «Kia Sorento»-ն, «Opel»-ը և «Mitsubishi Pickup»-ը Ավետիքին իզոլացնում են. հեռախոսը վերցրեցին, ձերբակալեցինՄեր և այլ ուժերի կողմից ընտրությունների վերաբերյալ դիմումների դատաքննությունը Սահմանադրական դատարանում մեկնարկում է՝ հունիսի 26-ին. Արամ ՎարդևանյանԱջափնյակում բացվել է ընտանի շների համար նախատեսված զբոսայգին Երբ ասում ենք «բացել նեղուցները», նկատի ունենք, որ նեղուցները պետք է անվճար լինեն․ Ռուբիոն՝ Հորմուզի նեղուցի մասին Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանի «Դինամո» մարզադահլիճը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի 44-օրյա պատերազմում նահատակված Հայկազ Մկրտչյանի դիմանկարը մաքրել են ՀՊՏՀ գետնանցման պատից ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզում Թմրամիջոցների անօրինական շրջանառության հերթական դեպքերը Մի ձեռքով անհիմն մեղադրում են, իսկ մյուս ձեռքով բյուջեի հաշվին ձայն «գնում»․ Արթուր ՄիքայելյանՅունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸՊուտինը Ժուկովսկիում զննել է ռուսական նորագույն ինքնաթիռները Կոնվերս Բանկ. Թիմային աշխատանքը՝ հաջողության երաշխիքԱմառը չի սպասում․ AMIO Mobile-ի օնլայն վարկը՝ քո պլանների համարՆոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 20% idcoin միջազգային գնումների համար IDBank-ի Visa քարտերով վճարելիսՈւժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Հունիսի 25-ին՝ ժամը 21:00-ից մինչև 22։00-ն, հարկային էլեկտրոնային համակարգերն անհասանելի կլինեն. ՊԵԿ Մեսի. Աստծուց եւս մեկ առաջնության մասին խնդրելը չափից շատ կլիներ Հայաստանում և նախկինում օկnւպացված տարածքներում ադրբեջանական մշակութային ժառանգության nչնչացման ֆոնին «հայոց մշակութային և կրոնական ժառանգության» վերաբերյալ Ֆրանսիայի պնդումները աբսուրդային են. Ադրբեջանի ԱԳՆ Մոլդովան և Հայաստանը դառնում են ռուսաֆոբիայի օջախներ, ինչպես Ուկրաինան․ Մեդվեդեւ Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելն արգելված է․ խախտման դեպքում կլինի տուգանք և միավորի կորուստ Իրանի և Պարսից ծոցի երկրների միջև տարածաշրջանային խաղաղության առանձին բանակցություններ տեղի կունենան Երևանում չինացի աղջիկ է անհետ կորել․ ընտանիքը հունիսի 22-ից չի կարողանում կապ հաստատել նրա հետ Էրեբունի վարչական շրջանում ճանապարհահատվածի երթևեկություն է ժամանակավորապես փակվելու Ավետիք Չալաբյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց կիրառեց կալանք` 2 ամիս ժամկետովՍկանդալ սկանդալի վրա, կոռուպցիա կոռուպցիայի վրա․ ՌԴ ԱԳՆ-ն՝ Միջազգային քրեական դատարանի մասին Ավետիքը ազգային իրավունքների համար պայքարող է, այս ամենը դրա պատճառով է. Արսեն ԳրիգորյանՇուրջ 6 ամիս Երևանում փակ կլինի Արին Բերդ-Արցախի պողոտա խաչմերուկի մի հատվածը Մի անգամ անմեղ մարդուն որսացել են, հիմա նորից են անում. ո՞վ պետք է պատասխան տա իր կորցրած ամիսների համար. Հովհաննես ԻշխանյանՎթար Գողթ գյուղում. «Nissan»-ը բախվել է երկաթե խողովակներին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս«Բարսելոնան» շնորհավորել է Մեսիին «Կաթնառատ»-ի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է Ալիևի կողմից Հայաստանին նոր Սահմանադրություն պարտադրելու դեմ խոսողներին մեկուսացնում են. Մենուա ՍողոմոնյանՍտանիսլավսկու թատրոնում կայացավ «Wine-House» ներկայացման պրեմիերան AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները «Այս գործը հատկանշական է նրանով, որ անմեղաորսության բնույթն ավելի է ընդգծում». Հովհաննես ԻշխանյանՈւսանողը կրակել է համալսարանի անվտանգության աշխատակցի վրա