Վանաձորցի կնոջ դեմ քրգործ է հարուցվել 8-ամյա որդուն մուրացկանության դրդելու համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎանաձոր քաղաքի բնակչուհի Տ.Պիսարևանի դեմ քրեական գործ է հարուցվել իր 8-ամյա որդուն մուրացկանության դրդելու փաստի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 166.1-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Ըստ քննչական կոմիտեի՝ 2015թ. հունիսից օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում վանաձորցի կինը իր 8-ամյա երեխային պարբերաբար ներգրավել է մուրացկանության հետ կապված գործողություններ կատարելուն և վերջինիս մուրած գումարը տնօրինել է իր հայեցողությամբ:
Կատարվում է նախաքննություն:Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բազմակողմանի և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



