Նոյեմբերի 16-ից կդիտվեն ձյան եւ անձրեւի տեսքով տեղումներ․ ջերմաստիճանը կնվազի 7-8 աստիճանով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆոյեմբերի 16-ից Հանրապետության տարածք կներթափանցի նոր ցիկլոն, որի հետեւանքով կդիտվեն ձյան եւ անձրեւի տեսքով տեղումներ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացած խորհրդակցության ժամանակ ասել է «Հիդրոօդերեւութաբանության եւ մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լեւոն Վարդանյանը։
«Ջերմաստիճանը կնվազի 7-8 աստիճանով: Նոյեմբերի 18-19-ին տեղումները կդադարեն, սակայն արդեն գրանցված ջերմաստիճանը կպահպանվի»,- նշել է Լեւոն Վարդանյանը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



