Ադրբեջան ուղղվող տրանսվերտները վերջին երկու տարում նվազել են ավելի քան 49 տոկոսով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջան ուղղվող տրանսֆերտները վերջին երկու տարվա ընթացքում ավելի քան 49 տոկոսով նվազել են: Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական կայքը:
2016 թվականի հունվար-սեպտեմբերին արտասահմանից Ադրբեջան կատարվող դրամական փոխանցումների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 34,7, իսկ 2014 թվականի վերջին եռամսյակի համեմատ 49,4 տոկոսով նվազել են:
2016 թվականի 9 ամիսների ընթացքում Ադրբեջան կատարված տրանսֆերտների ընդհանուր ծավալը կազմել է 586 մլն ԱՄՆ դոլար, 2015 թվականի նույն ժամանակահատվածում` 897 մլն դոլար, իսկ 2014-ին` 1, 159 մլրդ դոլար:
Տրանսֆերտների կրճատումը բացատրվում է Ադրբեջանում ստեղծված տնտեսական ճգնաժամի պատճառով Ադրբեջանի արտաքին գործնկերների հետ ունեցած տնտեսական հարաբերությունների թուլացմամբ:
1
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
2
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
3
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
4
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
5
Տարադրամի փոխարժեքն այսօր․ ինչպես է փոխվել դոլարի, եվրոյի և ռուբլու արժեքը



