Երևան, 24.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Քիմ Քարդաշյանը դեմ չէ օգտվել փոխնակ մայրության հնարավորությունից

ԼԱՅՖ

Keeping Up With the Kardashians շոուի վերջին սերիայում Քիմ Քարդաշյանը հայտարարել էր, որ մտածում է փոխնակ մայրության մասին: 36-ամյա Քիմը մտքերն է կիսել մոր՝ Քրիս Ջեների եւ քրոջ՝ Քորթնիի հետ:

«Ուզում եմ, որ էլի երեխաներ ունենանք, բայց չգիտեմ, արդյո՞ք իմ օրգանիզմը կդիմանա նոր հղիությանը: Ես բազմաթիվ վախեր եւ հարցեր ունեմ փոխնակ մայրության հետ կապված, քանի որ լիարժեք տեղեկատվություն այդ մասին չկա»,- Քիմի խոսքերն է մեջբերում EOnline-ը:

People-ը, իր հերթին, գրում է, որ Քիմը որոշել է այցելել ընտանեկան բժշկի, որպեսզի քննարկի երրորդ բարեհաջող հղիության իր հնարավորությունները, գնահատի առողջության համար հնարավոր վտանգները, ինչպես նաեւ հարցեր տա փոխնակ մայրության հետ կապված: Բժիշկը բավարարել է նրա հետաքրքրասիրությունը՝ հիշեցնելով դժվարությունների մասին, որոնք Քիմի մոտ առաջացել են առաջին եւ երկրորդ հղիության ժամանակ:

«Երբեք չես կարող ասել, արդյո՞ք խնդիրները կառաջանան կամ կսրվեն հերթական հղիության ժամանակ: Հղիության բարեհաջող ընթացքի հնարավորությունը չես կարող բացառել: Մյուս կողմից՝ լինում են դեպքեր, երբ ընկերքի անջատման ձգձգումը կարող է վտանգել մոր կյանքը»,- նշել է բժիշկ Քրեյնը:

Իսկ երկրորդ բժիշկը, որին դիմել է Քիմը, փոխնակ մայրության հետ կապված նրա գաղափարը միանգամայն խելամիտ է. «Եթե ուզում եք եւս մեկ երեխա ունենալ, ապա կարող եք մտածել փոխնակ մայրության մասին»:

Քիմը եզրահանգումներ է արել. «Եթե միանգամից երկու բժիշկ, որոնց ես վստահում եմ, ասացին, որ նոր հղիությունը կարող է վտանգավոր լինել իմ առողջության համար, ես պետք է լսեմ նրանց: Բայց քանի որ չգիտեմ որեւէ մեկին, որը կարող էր որպես փոխնակ մայր հանդես գալ, եւ ոչ ոքի, ում երեխային փոխնակ մայրն է լույս աշխարհ բերել, առայժմ լիարժեք պատկերացում չունեմ դրա մասին:

Ինձ հանգիստ չի տալիս հարցը, թե փոխնակ մայրության դեպքում ինչ զգացմունքներ են առաջանում մոր եւ երեխայի միջեւ: Ես ինքնուրույն եմ լույս աշխարհ բերել իմ երկու երեխաներին եւ հստակ գիտեմ, որ երեխան միշտ զգում է մեր սերը, նա գտնվում է մեր սրտի տակ, հենց մեր ներսում: Այդ պատճառով էլ այդքան ուժեղ կապ եմ զգում իմ երեխաների հետ: Հետաքրքիր է, նույնը կզգայի՞, եթե իմ երեխային փոխնակ մայրը կրեր»,- ասել է Քիմը:

Քրիս Ջեներին, սակայն, վախեցնում է միտքը, որ փոխնակ մայրը կփախչի երեխայի հետ միասին:

«Չեմ կարծում, որ փոխնակ մայրը կկարողանա դա անել, եթե անգամ ցանկանա: Բացի այդ, փոխնակ մայրության մեջ ինձ գրավում է այն, որ երեխայի ծնունդը չի ազդի իմ կյանքի ընթացքի վրա: Ոչ ոք նույնիսկ չի իմանա, որ շուտով երեխա եմ ունենալու, եւ մի ամբողջ տարի այդ հարցը չի քննարկվի»,- հավելել է Քիմը:

NEWS.am STYLE

Հունիսի 25-ին, 26-ին և 29-ին լույս չի լինելու Հյուսիսային Կալիֆոռնիայում տեղի է ունեցել վերջին գրեթե 90 տարվա ամենաուժեղ երկրաշարժը ՓԾ ծառայողները Ներքին Կարմիրաղբյուրում և Դովեղում փրկարարական ուսումնավարժություններ են իրականացրել Ուժեղ քամու հետևանքով Մեծամոր քաղաքում ծառեր են տապшլվել Ի՞նչ եղանակ է սպասվելու հունիսի 25-ից 29-ին Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց ԱԱ-2026․ Բոսնիա-Հերցեգովինայի եւ Կատարի մեկնարկային կազմերը Ընտրություններից հետո՝ արտադրողը մենակ իր խնդիրների դեմ․ Գոհար ՂումաշյանԱկնալիճում բախվել են «Kia Sorento»-ն, «Opel»-ը և «Mitsubishi Pickup»-ը Ավետիքին իզոլացնում են. հեռախոսը վերցրեցին, ձերբակալեցինՄեր և այլ ուժերի կողմից ընտրությունների վերաբերյալ դիմումների դատաքննությունը Սահմանադրական դատարանում մեկնարկում է՝ հունիսի 26-ին. Արամ ՎարդևանյանԱջափնյակում բացվել է ընտանի շների համար նախատեսված զբոսայգին Երբ ասում ենք «բացել նեղուցները», նկատի ունենք, որ նեղուցները պետք է անվճար լինեն․ Ռուբիոն՝ Հորմուզի նեղուցի մասին Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանի «Դինամո» մարզադահլիճը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի 44-օրյա պատերազմում նահատակված Հայկազ Մկրտչյանի դիմանկարը մաքրել են ՀՊՏՀ գետնանցման պատից ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզում Թմրամիջոցների անօրինական շրջանառության հերթական դեպքերը Մի ձեռքով անհիմն մեղադրում են, իսկ մյուս ձեռքով բյուջեի հաշվին ձայն «գնում»․ Արթուր ՄիքայելյանՅունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸՊուտինը Ժուկովսկիում զննել է ռուսական նորագույն ինքնաթիռները Կոնվերս Բանկ. Թիմային աշխատանքը՝ հաջողության երաշխիքԱմառը չի սպասում․ AMIO Mobile-ի օնլայն վարկը՝ քո պլանների համարՆոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 20% idcoin միջազգային գնումների համար IDBank-ի Visa քարտերով վճարելիսՈւժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Հունիսի 25-ին՝ ժամը 21:00-ից մինչև 22։00-ն, հարկային էլեկտրոնային համակարգերն անհասանելի կլինեն. ՊԵԿ Մեսի. Աստծուց եւս մեկ առաջնության մասին խնդրելը չափից շատ կլիներ Հայաստանում և նախկինում օկnւպացված տարածքներում ադրբեջանական մշակութային ժառանգության nչնչացման ֆոնին «հայոց մշակութային և կրոնական ժառանգության» վերաբերյալ Ֆրանսիայի պնդումները աբսուրդային են. Ադրբեջանի ԱԳՆ Մոլդովան և Հայաստանը դառնում են ռուսաֆոբիայի օջախներ, ինչպես Ուկրաինան․ Մեդվեդեւ Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելն արգելված է․ խախտման դեպքում կլինի տուգանք և միավորի կորուստ Իրանի և Պարսից ծոցի երկրների միջև տարածաշրջանային խաղաղության առանձին բանակցություններ տեղի կունենան Երևանում չինացի աղջիկ է անհետ կորել․ ընտանիքը հունիսի 22-ից չի կարողանում կապ հաստատել նրա հետ Էրեբունի վարչական շրջանում ճանապարհահատվածի երթևեկություն է ժամանակավորապես փակվելու Ավետիք Չալաբյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց կիրառեց կալանք` 2 ամիս ժամկետովՍկանդալ սկանդալի վրա, կոռուպցիա կոռուպցիայի վրա․ ՌԴ ԱԳՆ-ն՝ Միջազգային քրեական դատարանի մասին Ավետիքը ազգային իրավունքների համար պայքարող է, այս ամենը դրա պատճառով է. Արսեն ԳրիգորյանՇուրջ 6 ամիս Երևանում փակ կլինի Արին Բերդ-Արցախի պողոտա խաչմերուկի մի հատվածը Մի անգամ անմեղ մարդուն որսացել են, հիմա նորից են անում. ո՞վ պետք է պատասխան տա իր կորցրած ամիսների համար. Հովհաննես ԻշխանյանՎթար Գողթ գյուղում. «Nissan»-ը բախվել է երկաթե խողովակներին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս«Բարսելոնան» շնորհավորել է Մեսիին «Կաթնառատ»-ի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է Ալիևի կողմից Հայաստանին նոր Սահմանադրություն պարտադրելու դեմ խոսողներին մեկուսացնում են. Մենուա ՍողոմոնյանՍտանիսլավսկու թատրոնում կայացավ «Wine-House» ներկայացման պրեմիերան AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները «Այս գործը հատկանշական է նրանով, որ անմեղաորսության բնույթն ավելի է ընդգծում». Հովհաննես ԻշխանյանՈւսանողը կրակել է համալսարանի անվտանգության աշխատակցի վրաՈվքե՞ր են իրական թալանչիները․ հարցում ԵղեգնաձորումԿԸՀ-ի նիստի օրը Հաջիևը Հայաստանում էր. ես էլ կարծում եմ՝ ազդեց ԿԸՀ որոշման վրա. Արամ ՊետրոսյանԻրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ Ավետիք Չալաբյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդության հարցի քննարկումը ավարտվեց