Երևան, 01.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կա 2500 թափուր աշխատատեղ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի թռիչքային զարգացման գլխավոր խնդիրը մասնագետները համարում են աշխատուժի պակասը:  «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխտնօրեն Հայկ Չոբանյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ այսօր Հայաստանում ՏՀՏ ոլորտու կա 2500 թափուր աշխատատեղ: Համապատասխան մասնագիտություններով համալսարանների տարեկան շրջանավարտների թիվը 1800 է:

«Թեպետ այդքան շրջանավարտ կա, սակայն նրանցից ոչ բոլորն են համապատասխանում շուկայի պահանջներին: Կարելի է ասել կեսն է համապատասխանում: Հետևաբար, մեր հիմնական ջանքերն ուղղված են կրթության ոլորտին: Նոր գործընթաց է սկսվել, համապատասխան դասընթացներ են իրականացվում դպրոցներում, կրթական ծրագրեր են կազմվել միջին մասնագիտական հաստատությունների համար: Դա կոչվում է կարճաժամկետ բակալավրիատ»,-ասաց Հայկ Չոբանյանը` կարևորելով նաև ոչ ֆորմալ, առցանց կրթությունը:

Հայկ Չոբանյանի խոսքով, շատ կարևոր է ուսանողների պրակտիկան, որը շատ դեպքերում բարձր մակարդակով չի իրականացվում: Ըստ նրա` շատ դեպքերում պրակտիկան ձևական բնույթ է կրում, այնինչ, այն պետք է լինի առաջնահերթ հարց:

«Սինոփսիս» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանի խոսքով,  կրթական մակարդակը բարձրացնելու համար շատ կարևոր է բոլոր օղակներում աշխատանք տանելը: «Կարևոր է, որ դպրոցներում մեր տաղանդաշատ պատանիները հստակ պատկերացում ունենան մասնագիտական կողմնորոշման հարցում: Այս տարիներին առնչվում ենք ոչ տրամաբանական մի իրողության հետ, երբ բնագիտական հոսքերում օլիմպիադաներում մեդալներ ստացած երեխաները հետագայում ընտրում են հումանիտար հոսքը: Դա մտահոգում է»,-ասաց Հովիկ Մուսայելյանը: Նա նշեց, որ նախորդ տարվանից դպրոցներում իրա կանացվում են դասընթացներ միկրոէլեկտրոնիկայի, հեռահաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների գծով: Դա կօգնի, որ բուհեր մուտք գործեն արդեն որոշակի պատրաստված երեխաներ:

«Մեզ համար կարևոր է, որ բուհերը դպրոցներից ստանան որակյալ կադրային հումք, որ ավարտելուց հետո այդ երիտասարդները պահանջված լինեն մասնավոր հատվածում: Փորձը ցույց է տալիս, որ բուհեր ավարտած երիտասարդների 7-8 տոկոսն է աշխատաշուկայում տեղ գտնում: Այստեղ շատ կարևոր է տեխնոլոգիական համալսարան ունենալու կոնցեպցիայի մշակումը` պոլիտեխնիկի բազայի հիման վրա»,-հավելեց Հովիկ Մուսայելյանը: Ըստ նրա` կադրերի խնդրի լուծումը կարող է լոկոմոտիվ լինել հետագա գործընթացների համար: Մասնավորապես, տրանսնացիոնալ կորպորոցիաների մուտքը Հայաստան պահովելու համար: Հովիկ Մուսայելյանը կարևոր համարեց այն, որ վարչապետը հետևողականորեն ոլորտի խնդիրներն իր ուշադրության կենտրոնում է պահում: Արդեն կա պայմանավորվածություն շաբաթը մեկ անգամ ոլորտի մասնագետների հետ հանդիպումներ կազմակերպելու համար:

Հայաստանում ՏՀՏ ոլորտը տարեկան գրանցում  է առնվազն  25 տոկոս աճ: Վերջին 10 տարիների միջին տարեկան աճը կազմել է 33 տոկոս: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հայ մասնագետների արտադրանքն արտահանվում է աշխարհի բազմաթիվ երկրներ, առյուծի բաժինը` ԱՄՆ:

 

Իսպանական Լա լիգայի 11–րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հաղթեց «Ալավեսին» Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Նոյեմբերի առաջիկա օրերի եղանակը Մшհացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չենՌուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Իտալական Ա Սերիայի 10-րդ տուրի շրջանակում «Միլանը» հաղթեց «Ինտերին»․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Ռուսական ուժերը հարվածել են Կոնոտոպի երկաթուղային կայարանին և Օդեսայի մոտ բեռնատար նավ խոցել Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԻրանում նոր՝ ավելի երիտասարդ և եռանդուն առաջնորդի իշխանության գալով, այդ երկրի գործելաոճը դարձել է շատ ավելի հարձակnղական և առանց «սեթևեթանքների». Վարդան Ոսկանյան Կիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին hարվածները դադարեցնելու Թրամփի պահանջները. Ուշակով Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտը» հաղթեց «Արարատին» Արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը ՀՀ-ում. Նիկոլ Փաշինյան 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում, տարբեր աստիճանի մարմնական վնաuվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի մարմինը՝ հրшզենային վնաuվածքով․ ՊՆ Իրանի ԱԱԽ քարտուղար Ռեզայի․ Իրանի առաջադրած յոթ պայմանները պետք է կատարվեն Նոյեմբերի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 6-ին, 7-ին, 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԶինծառայող է մահացելԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoԱնկարան առաջադրել է ԱԳ նախկին նախարարի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար Լեհաստանում հակակառավարական ցույցեր են. 3 ցուցարար ձերբակալվել է Անթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մահվան հանգամանքների ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, թե այլ դրդապատճառով. Աբրահամյան 4 մարդ մահացել է, ևս 2-ը վնասվшծքներ են ստացել Դելիի կոշիկի ֆաբրիկայում բռնկված հրդեհի հետևանքովԱդրբեջանը ողջունել է Թուրքիայի առաջադրած Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ՌԴ կառավարությունը մինչև հունվարի վերջ երկարաձգել է դիզվառելիքի արտահանման արգելքը Ջերմուկ-Վայք ճանապարհին վնասվել է գազատարը. ճանապարհը փակ է ՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան6-ամյա աղջնակի կյանքից հեռանալու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել մոր նկատմամբ