Ինչպե՞ս արդյունավետ բուժել ասթման
ԼԱՅՖԱսթմայի առաջացման պատճառ կարող է լինել կենդանիներից, բույսերից կամ փոշուց ու կեղտից առաջացած ալերգիան, օդի աղտոտվածությունը (օրինակ՝ ծուխ, քիմիական գոլորշի կամ ուժեղ հոտեր) կամ եղանակային պայմանները, ֆիզիկական վարժությունները, շնչառական վարակները:

Ալերգիան ընդամենը մեկն է այն բազմաթիվ գործոններից, որոնք կարող են խթանել ասթմայի առաջացումը: Ոչ բոլոր ասթմայով հիվանդ մարդիկ ունեն ալերգիա, կան շատ մարդիկ, ովքեր ունեն ալերգիա, բայց չունեն ասթմա:
Որոշ ընթացիկ առողջական խնդիրները նույնպես կարող են խթան հանդիսանալ ասթմայի առաջացման համար: Դրանք են գիրությունը, թթու ուտելը, սթրեսը եւ դեպրեսիան:

Ալերգիկ ասթման արդյունավետ բուժվում է միայն այն հայտնաբերելուց և խթանող գործոններից զերծ մնալու դեպքում: Եթե ձեզ մոտ առկա են ասթմայի նշաններից թեկուզ մեկը, ապա մասնագետները խորհուրդ են տալիս դիմել բժշկի, ալերգոլոգի, որոնք կարող են վերահսկել ձեր հիվանդությունը: Չի կարելի ինքնաբուժությամբ զբաղվել: Եթե դժվարանում եք շնչել, ձեր օդափոխությունը թույլ է, ալերգոլոգը կարող է խորհուրդ տալ ձեր բուժման պլանի մեջ ներառել շրջակա միջավայրի փոփոխությունը:

Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ եթե ասթման մեծ մասամբ առաջանում է սնկերի պատճառով, ապա այդ հիվանդության բուժումն արդեն այլ կերպ կընթանա՝ հակասնկային պատրաստուկներով, հորմոնային և հակահիստամինային պատրաստուկների փոխարեն: Սնկային սպորների ծավալը նշանակալիորեն նվազեցնելու դեպքում բրոնխների ջղաձգում չի լինի, ինչը հիանալի հեռանկար է ասթմայով հիվանդների համար, ովքեր այսօր ստիպված են միշտ իրենց մոտ պահել ինհալատորներ:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Հանրայինում «չներեցին». Լուսինե Թովմասյանի հեռացումը՝ աղմկահարույց համերգի ստվերում



